«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
10 հունիսի 1997 թ.
040.0174.10.06.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 1997 թվականի N 174
քաղ. Երևան
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափի հաշվարկման կարգն ու ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության վերաբերյալ հաշվետվության ձևը (կցվում են):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» N 368 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 10-ի N 174 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափի հաշվարկման կարգը:
2. Սույն կարգում ապահովագրողների ակտիվները կյանքի և ոչ կյանքի ապահովագրության գծով ապահովագրական պահուստներն են, ինչպես նաև գույքը, որն ազատ է առաջիկա բոլոր պարտավորություններից, բացառությամբ գույքի նկատմամբ նրա հիմնադիրների (բաժնետերերի) պահանջի իրավունքի:
3. Սույն կարգում ապահովագրողների պարտավորությունները կյանքի և ոչ կյանքի ապահովագրության գծով գործող պայմանագրերում սահմանված ապահովագրական գումարների հանրագումարը և վերաապահովագրության փոխանցված ապահովագրական գումարների հանրագումարի տարբերությունն է:
4. Ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափը սահմանվում է 1:15: Ֆինանսական կայունության և վճարունակության ապահովման համար ապահովագրողները պարտավոր են պահպանել սույն կարգով սահմանված` ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափը: Եթե ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության փաստացի չափը (ձև N 3-ԱՊ, տող 20) հաշվետվության ամսաթվի դրությամբ փոքր է նորմատիվային չափից, ապա ապահովագրողը պարտավոր է միջոցներ ձեռնարկել և 30-օրյա ժամկետում ակտիվների և պարտավորությունների հարաբերակցությունը համապատասխանեցնել սույն կարգով սահմանված նորմատիվային չափին:
5. Ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների նորմատիվային հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն սույն որոշմամբ հաստատված հաշվետվության ձևի:
Ներկայացնում է ՀՀ ֆինանսների
նախարարությունը Ձև N 3-ԱՊ
Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 10-ի N 174 որոշմամբ
Ներկայացնում են`
ՀՀ ապահովագրական կազմակերպությունները,
տարեկանը` մարտի 25-ին, եռամսյակայինը հաշվետու ժամանակաշրջանից 25 օր հետո
(կազմակերպության անվանումը, հասցեն)
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ
Ցուցանիշները Տողի համարը Գումարը
(հազ. դրամ)
ԲԱԺԻՆ 1
Ակտիվներ
Ապահովագրողի գույքը, որն ազատ է առաջիկա պարտավորություններից
վճարված կանոնադրական կապիտալ (հաշ. 85- հաշ. 75) 01
պահուստային կապիտալ (հաշ. 86) 02
լրացուցիչ կապիտալ (հաշ. 87)* 03
նախորդ և հաշվետու տարվա չբաշխված շահույթ (հաշ. 88) 04
կուտակման սոցիալական և այլ հիմնադրամներ (հաշ. 88) 05
ոչ նյութական ակտիվներ (հաշ. 04) 06
չհատուցված վնասներ (հաշ. 88) 07
Ընդամենը (տող 01 + տող 02 + տող 03 + տող 04 + + տող 05 - տող 06 - տող 07) 08
Ապահովագրական պահուստներ
կյանքի ապահովագրության գծով (հաշ. 92)
09
ոչ կյանքի ապահովագրության գծով (հաշ. 91 + հաշ. 93) 10
Ընդամենը (տող 09 + տող 10) 11
Ակտիվներ`
ընդամենը (տող 08 + տող 11) 12
ԲԱԺԻՆ 2
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գործող ապահովագրական պայմանագրերով ապահովագրական գումարների հանրագումարը 13
այդ թվում`
կյանքի ապահովագրության գծով 14
ոչ կյանքի ապահովագրության գծով 15
Վերաապահովագրության փոխանցված ապահովագրական գումարների հանրագումարը 16
այդ թվում`
կյանքի ապահովագրության գծով 17
ոչ կյանքի ապահովագրության գծով 18
Ապահովագրական պարտավորություններ`
ընդամենը (տող 13 - տող 16) 19
Ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության փաստացի չափը (տող 12/տող 10) 20
_______
* Լրացուցիչ կապիտալի հաշվարկի համար ընդունվում է միայն այն մասով, որը ձևավորվել է ապահովագրողի գույքի սահմանված կարգով վերագնահատումից հայտնաբերված արժեքի բարձրացրած գումարի չափով, բացառությամբ այն գույքի, որը ձեռք է բերվել ապահովագրական պահուստների հաշվին:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ (ստորագրությունը)
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ (ստորագրությունը)
____ __________ 199 թ