Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ռ. ՊԱՊԱՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2010 թվականի N 819-Ա

Ռ. ՊԱՊԱՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռաֆայել Պապայանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 14-ի N 192 որոշմամբ սահմանված կարգին համապատասխան փոխհատուցելու մասին առաջարկություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հոկտեմբերի 5

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

հոկտեմբերի 5-ի N 819-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՌԱՖԱՅԵԼ ՊԱՊԱՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Գ. Հարությունյան - ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ (հանձնաժողովի նախագահ), (համաձայնությամբ)

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Վ. Բարխուդարյան - ՀՀ ԳԱԱ-ի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)

Ա. Հակոբյան - ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան - Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։