Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ

Հոդված 13. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշման գանգատարկումը

գործել է մինչև 1999-06-21Բացել ARLIS-ում

Հոդված 13. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի որոշման գանգատարկումը

1. Հայտարարատուի (ներմուծողի) կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում, վերջիններս հայտարարագրի ներկայացման օրը կազմում և հայտարարատուին են տրամադրում մերժման եզրակացությունը, որտեղ հիմնավորվում է հայտարարատուի (ներմուծողի) կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, և նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող է գանգատարկման համար դիմել հայտարարատուն (ներմուծողը):

2. Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն կարող է դիմել վերադաս մաքսային մարմնին կամ գանգատարկել դատական կարգով: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է մեկամսյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում և անմիջապես տեղյակ պահել հայտարարատուին: Գանգատարկումը չի ազատում հայտարարատուին սահմանված ժամկետներում մաքսատուրքեր վճարելու պարտականություններից:

3. Հայտարարատուի (ներմուծողի) կողմից կարող են գանգատարկվել նաև մաքսային արժեքի որոշման հետ կապված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները, եթե դրանք հավասար այլ պայմանների դեպքում ստեղծել են նվազ բարենպաստ ռեժիմ մեկ այլ հայտարարատուի համեմատ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։