Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 18. Մաքսատուրքի վճարումից ազատելը

գործել է մինչև 1999-06-21Բացել ARLIS-ում

Հոդված 18. Մաքսատուրքի վճարումից ազատելը

Մաքսատուրքի վճարումից ազատվում են`

1) համատեղ և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամով նախատեսված` ձեռնարկության օտարերկրյա մասնակցի (ներդրողի) կողմից ներմուծվող հիմնական միջոցները: Սույն կետով նախատեսված արտոնությունից օգտվելուց (նշված հիմնական միջոցները ներմուծելուց) հետո 2,5 տարվա ընթացքում դրանց օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող (տարանցիկ) ապրանքները.

3) այն փոխադրամիջոցները, որոնց միջոցով կանոնավոր կերպով իրականացվում են բեռների, ուղեբեռների և ուղևորների միջպետական փոխադրումները, ինչպես նաև այն գործիքները, վառելանյութը, պարենային ապրանքները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ճանապարհին, միջանկյալ կանգառներում կամ հիշյալ փոխադրամիջոցների անսարքությունները վերացնելու համար.

4) արտարժույթը և արժեթղթերը.

5) այն ապրանքները, որոնք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության` մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.

6) ներքոհիշյալ այն ապրանքները, որոնք ժամանակավորապես ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք և այդ տարածքից արտահանվում, կամ ժամանակավորապես արտահանվում և ներմուծվում են առանց դրանց մշակման և վերամշակման`

ա) ոչ առևտրային ցուցահանդեսների, տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների համար նախատեսված ապրանքները.

բ) մամուլի, հեռուստատեսության, կինեմատոգրաֆիայի, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության բնագավառի աշխատողների, ինչպես նաև մարզիկների համար մասնագիտացված սարքավորումները.

գ) ապրանքների նմուշները և տարան.

դ) կրթության, գիտության, մշակույթի կարիքների համար նախատեսված ապրանքները (գրքեր, ամսագրեր, թերթեր, երաժշտական գործիքներ, թատերական և մարզական սարքավորումներ, կրոնական գույք).

ե) տուրիզմին և սպորտին վերաբերող գովազդային նյութերը.

զ) կենդանիները.

7) այն ապրանքները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում գտնվող մաքսատուրքով չհարկվող խանութները և դրանցից արտահանվում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի սահմաններից դուրս.

8) Հայաստանի Հանրապետության տարածքում վերամշակման և հետագայում արտահանման նպատակով հանրապետություն ներկրվող օտարերկրյա պատվիրատուների սեփականություն համարվող ապրանքների ներմուծումը` դրանց վերամշակումից հետո պայմանագրով նախատեսված արտահանման ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում այդ ապրանքների արտահանման պարտավորագրի առկայության դեպքում: Նշված ժամկետում այդ ապրանքները փաստացի չարտահանելու դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով.

9) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներմուծվող ապրանքները.

10) միջազգային համաձայնագրերով նախատեսված այլ դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։