Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ

Հոդված 8. Արտահանվող ապրանքների մաքսային արժեքը

գործել է մինչև 1999-06-21Բացել ARLIS-ում

Հոդված 8. Արտահանվող ապրանքների մաքսային արժեքը

1. Արտահանվող ապրանքների մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է մաքսային արժեքի հիման վրա` այն գումարի, որը փաստացի վճարվել, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր դրանք Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:

2. Մաքսային արժեքը ներառում է`

ա) ապրանքի ձեռքբերման գինը.

բ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրության ծախսերը.

գ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում ապրանքները ձեռք բերելու և մինչև մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը.

դ) ապրանքների արտադրության և արտահանման նպատակով արտահանողին գնորդի կողմից անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված`

- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը.

- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների արժեքը.

- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը.

- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և Հայաստանի Հանրապետությունում իրականացված ինժեներային, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.

ե) արտահանողի կողմից ուղղակի կամ անուղղակի վճարման ենթակա` արտահանվող ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ ռոյալթիների և թույլտվությունների դիմաց վճարները:

3. Մաքսային արժեքի մեջ չեն ներառվում Հայաստանի Հանրապետությունում վճարված (վճարման ենթակա) և վճարման փաստաթղթերում առանձին նշված ավելացված արժեքի և ակցիզային հարկերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։