ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2010 թվականի N 1282-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի N 770-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արփիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության մեկ հեկտար այլ հողատեսքը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար՝ հանգստի և սննդի սպասարկման օբյեկտներ կառուցելու համար։
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հոկտեմբերի 5
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 30-ի N 1282-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՓԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան