ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2010 թվականի N 847-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Զարգացման քաղաքականության գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների նախապայմաններ հանդիսացող գործողությունների ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի և Զարգացման քաղաքականության վարկ երկրորդ ծրագրի համաձայնագրի շուրջ Համաշխարհային բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հոկտեմբերի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
հոկտեմբերի 11-ի N 847-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)
Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության պետ
Ա. Մնացականյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Ա. Մարության - ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան