040.0634.16.10.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 1998 թվականի N 634
քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով հայկական երկաթուղու համակարգի կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ հայկական երկաթուղու համակարգի կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների 1998-2001 թվականների ծրագրին (կցվում է):
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտ` գերատեսչության կարգավիճակով:
(2-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 և 22 հոդվածներին համապատասխան բաժանման միջոցով վերակազմավորել «ՀՀ երկաթուղի» պետական փակ բաժնետիրական ընկերությունն ու դրա դուստր ձեռնարկությունները` ստեղծելով «ՀՀ երկաթուղու փոխադրումներ», «ՀՀ երկաթուղու շարժակազմ» և «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» պետական փակ բաժնետիրական ընկերություններ:
4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` 1999 թվականի առաջին եռամսյակում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հայկական երկաթուղու համակարգի սոցիալական ենթակառուցվածքի «Գյումրիի երկաթուղային հիվանդանոց», «Արզնու երկաթուղային հիվանդանոց-վերականգնողական կենտրոն» և «Երևանի երկաթուղային պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների հետագա կարգավիճակի վերաբերյալ:
(5-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:
(6-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
7. Հայկական երկաթուղու համակարգի Գյումրիի երկաթուղային տեխնիկումը և «Գուգարք» ճամբարը հանձնել Հայաստանի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայությանը, դրանք 1999 թվականի ընթացքում համապատասխան նախարարություններին հանձնելու նպատակով:
(7-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
8. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` հայկական երկաթուղու համակարգի ձեռնարկությունները («Երևանի քաղաքացիական կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, Երևանի բեռնման և բեռնաթափման պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Գյումրիի քաղաքացիական կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, Այրումի «Լեռնագործ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Երևանի երկաթուղու ջրամատակարարում» պետական փակ բաժնետիրական ընկերություն և «Հայերկաթուղիմատ» պետական փակ բաժնետիրական ընկերություն) մասնավորեցնել 1999 թվականի ընթացքում:
9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հայկական երկաթուղու համակարգի Գյումրիի շինմոնտաժային պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Վանաձորի թունելակամրջային պետական փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցման ենթակա պետական ձեռնարկությունների ցանկում ընդգրկելու նպատակով «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ:
(9-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
10. Սահմանել, որ`
ա) 1999-2001 թվականների ընթացքում երկաթուղային տրանսպորտի բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագները հաստատում է հայկական երկաթուղու դեպարտամենտը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
բ) հայկական երկաթուղու համակարգի բարեփոխումների ավարտից հետո բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագները հաստատում է այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովը:
(10-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
11. Թույլատրել «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 1999-2001 թվականների ընթացքում ուղևորափոխադրումներից առաջացած վնասը փոխհատուցել բեռնափոխադրումներից ստացված շահույթի հաշվին:
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2001 թվականին մասնավորեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման հետագա ծրագրում նախատեսելու համար:
(12-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`
ա) 1999 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայկական երկաթուղու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
բ) 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հայկական երկաթուղու դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը, կենտրոնական ապարատի աշխատողների, դեպարտամենտի խորհրդի անդամների և պետի տեղակալների թիվը.
գ) 2-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծրագրի իրականացումն ապահովող օրենսդրական ակտերի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:
(13-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հայկական երկաթուղու դեպարտամենտի 1998 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման:
15. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի զարգացման 1999-2001 թվականների ռազմավարական ծրագրին (Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի բեռնաշրջանառությունը և ուղևորաշրջանառությունը (1999-2001 թթ.), հայկական երկաթուղու ծրագրային եկամուտները (1999-2001 թթ.), հայկական երկաթուղու վերականգնման և զարգացման 1998-2001 թվականների ծրագիրը) (կցվում է):
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 16-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր Ա Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի զարգացման 1999-2001 թվականների ՀՀ երկաթուղային տրանսպորտի բեռնաշրջանառությունը եվ ուղեվորաշրջանառությունը (1999-2001 թթ.)
Տարիները Բեռնաշրջանառությունը Ուղևորաշրջանառությունը
ծավալը
(մլն տ/կմ) աճը նախորդ
տարվա
համեմատ
(տոկոս) ծավալը
(մլն ուղ./կմ) աճը նախորդ
տարվա
համեմատ
(տոկոս)
1990
1995
1996
1997
1998 (սպասվելիք կատարողականը)
1999
2000
2001 4883,5
402,9
351,0
381,1
420,0
446,0
472,7
505,8
87,1
108,5
110,2
106,2
106,0
107,0 315,0
165,9
84,2
84,0
90,0
95,0
100,0
110,0
50,7
99,7
107,1
105,5
105,2
110,0
Հայկական երկաթուղու ծրագրային եկամուտները (1998-2001 թթ.)
Տարիները Եկամուտներ
բեռնափոխադրում-
ներից Եկամուտներ
ուղևորափոխա-
դրումներից Օժանդակ
եկամուտներ Ընդամենը
եկամուտը
(մլն դրամ) աճը նախորդ
տարվա
համեմատ եկամուտը
(մլն դրամ) աճը նախորդ
տարվա
համեմատ եկամուտը
(մլն դրամ) աճը նախորդ
տարվա
համեմատ եկամուտը
(մլն դրամ) աճը նախորդ
տարվա
համեմատ
1998
1999
2000
2001* 4242,4
4906,0
5200,0
6353,8 110,2
115,6
160,0
122,2 122,0
270,0
285,0
313,5 107,1
221,3
105,6
110,0 61,0
91,5
109,8
131,8 17,4
150,0
120,0
120,0 4425,4
5267,5
5594,8
6799,1 115,5
119,0
106,2
121,5
* Հաշվարկը կատարված է դիֆերենցված սակագներով:
Հայկական երկաթուղու վերականգնման եվ զարգացման 1998-2001 թթ. ծրագիրը
(հազ. ԱՄՆ-ի դոլար)
NN
ը/կ Միջոցառման
անվանումը Կատարողը Կատարման
ժամկետները Ընդհանուր
արժեքը այդ թվում` Ընդամենը
1999-2001 թթ.
1998 1999 2000 2001
(ծրագիր) (նախագիծ)
1 2 3 4 5 6 7 8 9 10
1. Գյումրի կայարանում լոկոմոտիվային դեպոյի շինարարության ավարտումը(ջերմաքարշային արտադրամաս) ՇՏԳ-773 1998-2001 2850 150 150 1350 1200 2700
2. Գյումրի կայարանում վագոնային դեպոյի շինարարության ավարտը ՇՏԳ-773 1998-2001 1000 100 500 400 1000
ընդամենը 2850 150 250 1850 1600 3700
փոխհատուցման ժամկետը 8-9 տարի
շահագործման ծախսերի նվազեցումը 435300 դոլար
Լոկոմոտիվային տնտեսություն
3. Էլեկտրաքարշերի հիմնական վերանորոգում Հայկական
երկաթուղի 1998-2001 5000 200 500 1000 1100 2600
4. Գյումրիի դեպոյի ջերմաքարշերի հիմնական վերանորոգում Հայկական
երկաթուղի 1998-2001 4000 600 1000 400 2000
5. Գյումրիի դեպոյի էլեկտրաքարշերի էլեկտրասարքավորումների հիմնական վերանորոգման կազմակերպում Հայկական
երկաթուղի 1999-2001 125 25 25 25 75
6 Էլեկտրաքարշերի շարժիչների հիմնական վերանորոգում, (ՆԲ-406, ՏԼ-27 շարժիչ-կոմպրեսորների, շարժիչ- օդափոխիչների) «Հայէլեկտրա-
մեքենա»
ՊՓԲԸ 1999-2001 200 50 100 70 220
7 Անվազույգերի սանդերքի ձուլում Փոշեմետա-
լուրգիայի
ինստիտուտ 1998-2001 85 10 20 45 10 75
ընդամենը 9830 210 1295 2370 1705 5370
փոխհատուցման ժամկետը 8-9 տարի
շահագործման ծախսերի նվազեցումը 631700 դոլար
8 Երևանի, Գյումրիի դեպոներում բեռնատար և ուղևորատար վագոնների հիմնական վերանորոգման կազմակերպում Հայկական
երկաթուղի 1999-2001 8500 2000 3000 3500 8500
ընդամենը 8770 2090 3150 3530 8770
փոխհատուցման ժամկետը 4-5 տարի
շահագործման ծախսերի նվազեցումը 1948800 դոլար
Գծային տնտեսություն
9 Գլխավոր գծի հիմնական վերանորոգում Հայկական
երկաթուղի 1998-2001 20000 2000 4000 5000 3000 12000
10 Փոխադրիչ փայտե կոճղերի փոխարինումը երկաթբետոնով Հայկական
երկաթուղի 1999-2001 3000 1000 1500 500 3000
11 Երկաթբետոնե կոճերի ձեռքբերում Չարենցավանի
«Հայավտո»
ԱՄ 1999-2001 3000 500 1500 1000 3000
12 Գծերի վերին կառույցների պատրաստում (Ռ-65 ռելսերի համար տակդիր, մակարդակ և այլն) Չարենցավանի
«Հայավտո»
ԱՄ 1999-2001 1000 100 300 300 300 900
13 Ֆրանսիայի «Ջեյսմար» ֆիրմայի մեքենաների և մեխանիզմների օգտագործում Հայկական
երկաթուղի 1998-2001 300 50 100 100 50 250
14 Գծային մեքենայական կայանի վերակառուցում Հայկական
երկաթուղի 1999-2001 200 100 300
ընդամենը 27300 2150 6100 8500 4850 19450
փոխհատուցման ժամկետը 7-8 տարի
շահագործման ծախսերի նվազեցումը 2593000 դոլար
Էներգատնտեսություն
15 Քարշային ենթակայաններում փոխակերպող ագրեգատների վերականգնում «Տրանզիս-
տոր» ԳԱՄ 1999-2001 300 100 150 50 300
16 Կոռոզիայի ենթարկված հենարանների փոխարինում Հայկական
երկաթուղի 1999-2001 150 50 100 150
17 Կոնտակտային հաղորդալարերի փոխարինում Հայկական
երկաթուղի 1998-2001 650 90 160 300 100 560
18. Քարշային ենթակայանների ֆիդերների ուժեղացում Հայկական
երկաթուղի 1999-2000 200 50 150 200
ընդամենը 1300 90 360 700 150 1210
փոխհատուցման ժամկետը 2-3 տարի
շահագործման ծախսերի նվազեցումը 484000 դոլար
Ավտոմատիկա,
հեռուստամեխանիկա և կապ
19. Էներգադիսպետչերական կապի վերակառուցում Հայկական
երկաթուղի 1999-2000 80 120 200
20. Գնացքադիսպետչերական կապի վերակառուցում Հայկական
երկաթուղի 1999-2000 200 100 100 200
21. Փաստաթղթերի մշակման համակարգչային համակարգի ներդրում Հայկական
երկաթուղի 1999-2000 500 200 200 100 500
ընդամենը 900 380 420 100 900
փոխհատուցման ժամկետը 2 տարի
շահագործման ծախսերի նվազեցումը 450000 դոլար
Ընդամենը 52100 10475 16990 11935 39400
փոխհատուցման ժամկետը 10 տարի
շահագործման ծախսերի նվազեցումը 3940000 դոլար