Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԵՆԻ, ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՅՈՒՆԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հոկտեմբերի 2010 թվականի N 1332-Ն

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԵՆԻ, ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՅՈՒՆԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2010 թվականի հոկտեմբերի 10-ին կայանալիք՝ Շիրակի մարզի Արևիկի, Վայոց ձորի մարզի Գնիշիկի գյուղական համայնքների ղեկավարների, Վայոց ձորի մարզի Սերսի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, 2010 թվականի հոկտեմբերի 24-ին կայանալիք՝ Արարատի մարզի Դալարի, Շիրակի մարզի Հովտաշենի, Լուսակերտի գյուղական համայնքների ղեկավարների, 2010 թվականի հոկտեմբերի 31-ին կայանալիք՝ Լոռու մարզի Ձյունաշողի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար՝

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 3.586.825 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 494.773 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հոկտեմբերի 12

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

հոկտեմբերի 7-ի N 1332-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ N 17, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ N 32, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ NN 35, 36, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ N 39 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԵՆԻ, ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՅՈՒՆԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN

ը/կ Ծախսերը Գումարը

(դրամ)

1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

այդ թվում՝ 120000

1) հանձնաժողովի նախագահի 60000

2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 30000

3) հանձնաժողովի քարտուղարի 30000

2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 30000

Ընդամենը 150000

5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ

(5 x 150000) 750000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

հոկտեմբերի 7-ի N 1332-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԵՆԻ, ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՅՈՒՆԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN

ը/կ Ծախսերը Գումարը

(դրամ)

1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

այդ թվում` 270000

1) հանձնաժողովի նախագահի 60000

2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 30000

3) հանձնաժողովի քարտուղարի 30000

4) հանձնաժողովի անդամների

(5 անդամ x 30000 դրամ) 150000

2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 72500

3. Կապի ծառայություններ 1000

4. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000

5. Տրանսպորտային նյութեր 5000

ընդամենը 351500

8 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

(8 x 351500) 2812000

Այլ ծախսեր

քվեաթերթիկների տպագրություն (4820 ընտրող + 4820 x 0.03) x 5 դրամ 24825

Ընդամենը 2836825

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

հոկտեմբերի 7-ի N 1332-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԵՐՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԵՆԻ, ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՅՈՒՆԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN

ը/կ Ծախսերը Գումարը

(դրամ)

1. Կապի ծառայություններ

(ընտրողների ծանուցագրեր, 4820 ընտրող x 98.75 դրամ) 475975

2. Գրասենյակային նյութեր և հագուստ

(ընտրողների ցուցակներ, 4820 ընտրող x 3,9 դրամ) 18798

Ընդամենը 494773

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։