ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2010 թվականի N 650-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել նորվեգացի հետախույզ, գիտնական և մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը` համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. օգոստոսի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
օգոստոսի 17-ի N 650-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ 150-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գևորգյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Դավթյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Կ. Ղազինյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (համաձայնությամբ)
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Այվազյան - Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հ. Դեմոյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն
Ֆ. Բախչինյան - Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(Հավելվածը լրաց. 11.10.10 N 834-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան