Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-12-14-ից մինչև 2000-11-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-11-07Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 1997 թվականի N 598

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի նոյեմբերի 24-ի «Երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների բարելավման միջոցառումների մասին» հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 28-ի «Երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների բարելավման միջոցառումների մասին» N 111 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել երիտասարդության հարցերով միջգերատեսչական խորհուրդ հետևյալ կազմով`

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (խորհրդի նախագահ)

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական քաղաքականության վարչության պետ

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության

երիտասարդության հարցերի վարչության պետ (խորհրդի քարտուղար):

2. (2-րդ կետը փոփ. 11.02.98 թիվ 92, ուժը կորցրել է 14.12.98 N 798)

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մարզպետարանի աշխատողների հաստատված թվի սահմաններում նախատեսել երիտասարդության հարցերով մասնագետի հաստիք:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։