Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ` ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԴԱՍԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Պաշտոնական պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Համաձայնեցված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

________________ Տ. Դավթյան

11 հոկտեմբերի 2010 թ. N 672-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

________________ Գ. Խաչատրյան

4 հոկտեմբերի 2010 թ. N 9

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ` ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԴԱՍԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` պաշտոնապես պարզաբանում եմ.

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգչի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին ապրանքները դասվում են, եթե այդ ապրանքները դասակարգչի մեկնաբանման կանոններին համապատասխան համարվում են ընդգրկված դասակարգչի համապատասխան ապրանքախմբի ապրանքների ցանկում: Այս կամ այն ապրանքը «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող ապրանքախմբի ծածկագրին դասվելու դեպքում` դրա մասով կիրառելի են տվյալ ապրանքախմբի համար օրենքով սահմանվող դրույթները:

Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ դասակարգիչը, որը հաստատվել է 1995 թվականի նոյեմբերի 3-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մասին» համաձայնագրով` վավերացված Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի հուլիսի 3-ի N ՆՀ-626 հրամանագրով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։