«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
3 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 1997 թվականի N 235
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997-98 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1997-98 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի հիմունքներով մագիստրատուրայի ընդունելության տեղերի քանակն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 1997-98 ուսումնական տարվա ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվեր տեղադրող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 3-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ռ. Քոչարյան
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 1997 թվականի
հուլիսի 3-ի N 235 որոշմամբ
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր
Հայաստանի Հանրապետության 1997-98 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
Ընդունելություն Ընդամենը այդ թվում`
արտադրությունից
կտրված արտադրությունից
չկտրված
Մագիստրատուրա 111 111 -
Ասպիրանտուրա 278 158 120
(այդ թվում` 15 տեղ
օտարերկրյա
քաղաքացիների
համար)
Դոկտորանտուրա 5 5 -
________________________________________________________________
Ընդամենը 394 274 120