Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով`

«Հոդված 17.1.

Սակագնային քվոտայի համար վճարը և քվոտայի սահմաններում ապրանքների ներմուծման կարգը

1. Սակագնային քվոտան պետական բյուջե միանվագ վճարվող գումար է:

2. Սակագնային քվոտայավորման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղին:

3. Նախքան ապրանքների ներմուծումը` ներմուծման թույլտվության համար վճարվում է 30 միլիոն դրամ` մինչև երկու հարյուր հիսուն հազար լիտր (ներառյալ) ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղի ներմուծելու համար:

4. Սակագնային քվոտայի շրջանակներում ապրանքների ներմուծման ծավալի հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը:

5. Ապրանքների ներմուծմամբ սակագնային քվոտան գերազանցելու դեպքում գերազանցող քանակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է ներմուծման նոր քվոտայի դիմաց վճարում կատարելու դեպքում:

6. Քվոտայավորման ենթակա ապրանքների ներմուծումը դադարեցնելու կամ ներմուծում չիրականացնելու հետևանքով քվոտայից պակաս քանակությամբ ապրանքներ ներմուծելու կամ չներմուծելու դեպքերում թույլտվության վճարը կամ դրա մասը վերադարձման ենթակա չէ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։