Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-01-29-ից մինչև 2005-01-22։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2005-01-22Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34 հոդվածով.

«Հոդված 34.

Մինչև «Բարձրագույն իրավաբանական որակավորող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը` ընդհանուր և հատուկ ծրագրերով որակավորման ստուգումը կազմակերպում է յոթ անդամից կազմված բարձրագույն իրավաբանական որակավորող պետական հանձնաժողովը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են` Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիայի նախագահության կողմից ընտրված երեք փաստաբան, դատարանների նախագահների խորհրդի կողմից նշանակված երեք դատավոր և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ներկայացվող նախարարության մեկ ներկայացուցիչ:

Հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի որոշմամբ` հանձնաժողովի անդամների թվից:

Որակավորող պետական հանձնաժողովի գործունեության կարգը հաստատում է հանձնաժողովը»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։