040.0703.11.11.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 1998 թվականի N 703
քաղ. Երևան
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել բաժնետիրական ընկերությունները` համաձայն հավելվածի:
2. Բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծել լուծարքային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
3. Բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` գույքն ի տնօրինություն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այն մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 11-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 11-ի N 703 որոշման
Ց Ա Ն Կ
լուծարման ենթակա բաժնետիրական ընկերությունների
Թալինի «Արտին» ՓԲԸ
Նոյեմբերյանի «Ելակ» ՓԲԸ
Վանաձորի «Քվանտ» ՓԲԸ
«Հրազդանի հացի գործարան» ՊՓԲԸ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար Շ. Կարամանուկյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 11-ի N 703 որոշմամբ
Կ Ա Զ Մ
բաժնետիրական ընկերությունների լուծարքային հանձնաժողովի
Ա. Մարկոսյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Հ. Դավթյանին - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության իրավաբանական գլխավոր վարչության պետ
Գ. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Հայրապետյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ
Ռ. Սարգսյան - Սյունիքի մարզպետարանի վարչության պետ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Պետրոսյան - Լոռու մարզպետարանի վարչության պետ
(Կազմը փոփ. 26.08.00 N 516)