«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հոկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11610370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
22 սեպտեմբերի 2010 թ.
ք. Երևան N 519-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԾԱԾԿԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման կայաններին ներկայացվող պահանջները, միջազգային հավաստագիր տալու և օգտագործելու կարգը, բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթուղթը և նկարագիրը հաստատելու մասին» N 54-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի.
Հաստատել`
Բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման կայաններին ծածկագրի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`
Մ. Վարդանյան
Հաստատված է
Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2010 թ. սեպտեմբերի 22-ի
N 519-Ն հրամանով
Կ Ա Ր Գ
ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՇՌՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա կշռման գործողություններ իրականացնող կշռման կայանները ծածկագիր ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (համաձայն Ձևի) լիազոր մարմնի ղեկավարի անունով` նշելով ճանապարհի անվանումը, ճանապարհահատվածը (կիլոմետր, աջ կամ ձախ կողմեր), որտեղ տեղակայված է կշռման կայանը, կշռման կայանի տարածքի լայնությունը և երկարությունը, կշեռքների ճշտության դասը,
2) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,
3) տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,
4) կշեռքը արտադրողի կողմից կշեռքի տեխնիկական անձնագրով /փաստաթղթերով/ նախատեսված կշեռքների ճշտության դասը հավաստող փաստաթղթի պատճենը:
2. Լիազոր մարմինը սույն կարգի 1-ին կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո 15-օրվա ընթացքում իրականացնում է`
1) ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն,
2) կշռման կայանի զննում` ներկայացված փաստաթղթերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման կայաններին ներկայացվող պահանջները, միջազգային հավաստագիր տալու և օգտագործելու կարգը, բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթուղթը և նկարագիրը հաստատելու մասին» 54-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի պահանջներին կշռման կայանի համապատասխանությունը պարզելու նպատակով,
3) եզրակացության կազմում (դրական կամ բացասական):
3. Դրական եզրակացությունը տրվում է, եթե սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված կշռման կայանի զննության արդյունքում պարզվում է, որ կշռման կայանը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման կայաններին ներկայացվող պահանջները, միջազգային հավաստագիր տալու և օգտագործելու կարգը, բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթուղթը և նկարագիրը հաստատելու մասին» 54-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի պահանջներին:
4. Դրական եզրակացության դեպքում` 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի կողմից կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրվում է արաբական թվանշաններով վեցանիշ ծածկագիր, իսկ կշռման կայանի աշխատողներին` արաբական թվանշաններով հնգանիշ ծածկագրեր:
5. Բացասական եզրակացություն է տրվում, եթե սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված կշռման կայանի զննության արդյունքում պարզվում է, որ կշռման կայանը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման կայաններին ներկայացվող պահանջները, միջազգային հավաստագիր տալու և օգտագործելու կարգը, բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթուղթը և նկարագիրը հաստատելու մասին» 54-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի պահանջներին:
6. Բացասական եզրակացության դեպքում լիազոր մարմնի կողմից կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը ծածկագրեր չեն տրվում:
7. Սույն կարգի 1-ին կետում նշված դիմումը կարող է մերժվել, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 1-ին կետով սահմանված պահանջներին և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազոր մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը,
2) բացասական եզրակացության դեպքում:
8. Սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը լրանալուց հետո անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը տեղեկացնում է կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը դիմումի մերժման մասին` նշելով մերժման հիմքերը:
9. Սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բացասական եզրակացությունը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը տեղեկացնում է կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը դիմումի մերժման մասին` նշելով մերժման հիմքերը:
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
պրն __________________________
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման կայաններին ներկայացվող պահանջները, միջազգային հավաստագիր տալու և օգտագործելու կարգը, բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթուղթը և նկարագիրը հաստատելու մասին» N 54-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի պահանջներին համապատասխան ___________________ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի
(նշել ճանապարհի անվանումը)
____________________________________ ճանապարհահատվածի վրա գտնվող ___________
(նշել ճանապարհահատվածը (կիլոմետր, աջ կամ ձախ կողմ)) (կիլոմետր)
լայնությամբ և __________երկարությամբ տարածք և______________ ճշտության դասի
(կիլոմետր) (0.5, 1.0, 2.0)
կշեռքներով կահավորված կշռման գործողություններ իրականացնող կշռման կայանին և դրա աշխատողներին տրամադրել ծածկագրեր:
Ծանոթացել եմ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի կիրառման մասին» Համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման կայաններին ներկայացվող պահանջները, միջազգային հավաստագիր տալու և օգտագործելու կարգը, բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթուղթը և նկարագիրը հաստատելու մասին» 54-Ն որոշման պահանջներին:
Դիմումին կից ներկայացնում եմ`
1. __________________________________________________________________
2. __________________________________________________________________
3. __________________________________________________________________
Դիմող` _______________________________ _______________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
(ստորագրությունը)
Կ. Տ.