ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
20 հոկտեմբերի 2010 թ.
ք. Երևան N 366-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 20.10.2010թ. կայացած նիստի).
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ կետի պահանջի՝ «Զարգացման Ուղիներ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0545 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 13.07.10թ. թիվ 234-Լ հրամանով՝ համարել վերացված։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 19.10.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Ռոլանդ և Սուսան» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0575 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 19.10.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Տոսպ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0854 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ`
Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(20.10.2010թ. հր. 366-Լ)
Հ/հ Ֆիզիկական անձ
(անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը և գործունեու-թյան իրականացման վայրը) Բնակության վայրը,
գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու
ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության
տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության
ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ
1 «Զարգացման Ուղիներ» ՍՊԸ Ք. Երևան, Նժդեհի 4-2 ԱԳ0545 23.03.05թ. 02225753 540 Անշարժ գույքի գնահատում ՀՀ անժամկետ Կոմիտեի 13.07.10թ.
թիվ 234-Լ հրամանով տրված կասեցումը համարվել է վերացված
2 «Ռոլանդ և Սուսան» ՍՊԸ Ք. Հրազդան, Կենտրոն 77, բն. 13 ԱԳ0575 31.10.05թ. 030114116 570 Ռիելթորական գործունեություն ՀՀ անժամկետ Դադարեցվել է դիմումի համաձայն
3 «Տոսպ» ՍՊԸ Ք. Երևան, Էմինի 32 ԱԳ0854 29.10.09թ. 00034644 849 Ռիելթորական գործունեություն ՀՀ անժամկետ Դադարեցվել է դիմումի համաձայն