Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՔԵՅ ԲԻ ՍԻ ԷՆ ՎԻ» ԲԵԼԳԻԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 14. -ում նախատեսված հայտարարությունները և երաշխավորումները շարունակում են մնալ ուժի մեջ սույն Համաձայնագրի ստորագրումից և Վարկային Գծի Բացումից հետո և պետք է համարվեն որպես Փոխառուի կողմից շարունակաբար կատարվող հայտարարություններ և երաշխավորումներ, որոնք պետք է շարունակեն լինել ճշմարիտ և անսխալ Վարկի յուրաքանչյուր Մասնաբաժինների Տրամադրման օրվա և յուրաքանչյուր Վճարման Ժամկետի առաջին օրվա դրությամբ առկա փաստերի կապակցությամբ:

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14-ում նախատեսված հայտարարությունները և երաշխավորումները շարունակում են մնալ ուժի մեջ սույն Համաձայնագրի ստորագրումից և Վարկային Գծի Բացումից հետո և պետք է համարվեն որպես Փոխառուի կողմից շարունակաբար կատարվող հայտարարություններ և երաշխավորումներ, որոնք պետք է շարունակեն լինել ճշմարիտ և անսխալ Վարկի յուրաքանչյուր Մասնաբաժինների Տրամադրման օրվա և յուրաքանչյուր Վճարման Ժամկետի առաջին օրվա դրությամբ առկա փաստերի կապակցությամբ:

ՀՈԴՎԱԾ 15: ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ

15.1 Փոխառուն հայտարարում է, որ իր գործունեությունը համապատասխանում է Փոխառուի Պետությունում ներկայումս ուժի մեջ գտնվող բոլոր օրենքներին և Իրավական Ակտերին` կապված արտերկրից ձեռքբերված վարկերի և դրանց շրջանակներում տրված երաշխավորումների հետ:

15.2 Փոխառուն պարտավորվում է իր գործունեությունը համապատասխանեցնել նաև ապագայում սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ուժի մեջ մտնող բոլոր օրենքներին և Իրավական Ակտերին:

Քանի դեռ Փոխառուն ունի Ֆինանսավորման Փաստաթղթերով ստանձնած ֆինանսական պարտավորություն, պարտավորվում է անմիջապես Վարկատուին տեղեկացնել Փոխառուի կամ վերջինիս գույքի նկատմամբ սկսված որևէ գործընթացի մասին, որը կարող է հանգեցնել Փոխառուի միջոցների կտրուկ նվազեցման:

15.3 Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված Փոխառուի վճարային պարտավորությունները, համեմատած իր բոլոր այլ վարկատուների չապահովված կամ ոչ ստորադաս պահանջների հետ, պետք է առնվազն դասակարգվեն որպես pari passս (հավասար պարտավորություն) և Փոխառուի որևէ ներկա կամ ապագա վարկերից ձևավորված վճարային որևէ պարտավորություն չպետք է ունենա կատարման նախապատվություն Փոխառուի այլ վճարային պարտավորությունների նկատմամբ:

15.4 Ի հավելումն, Փոխառուն հավաստիացնում է, որ սույն Համաձայնագրի Ստորագրման Օրվա դրությամբ և քանի դեռ համաձայն որևէ Ֆինանսավորման Փաստաթղթի առկա է չվճարված որևէ գումար, Փոխառուն պետք է.

1. կատարի բոլոր այն գրանցումները և ձեռք բերի բոլոր այն Թույլտվությունները, որոնք կարող են պահանջվել սույնով նախատեսված իր որևէ պարտավորության կատարման համար, որը, մասնավորապես, ներառում է Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն որևէ գումարի (մայր գումար, տոկոս, կոմիսիոն կամ որևէ այլ վճար) վճարման համար պահանջվող արտարժույթի փոխանակման բոլոր անհրաժեշտ թույլտվությունները,

2. արագ տեղեկացնի Վարկատուին սույնով նախատեսված որևէ Խախտման Դեպքի, կամ Փոխառուի կամ իր գույքի նկատմամբ հարուցված որևէ դատավարության, արբիտրաժի, վարչական վարույթի մասին, որը կարող է էապես ազդել Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված Փոխառուի պարտավորությունների կատարման վրա:

ՀՈԴՎԱԾ 16: ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Եթե.

1. սույն Վարկի շարունակումը կամ ֆինանսավորումը Վարկատուի համար դառնում է անօրինական, կամ չի համապատասխանում կիրառելի օրենքներին կամ որևէ իրավասու մարմնի Իրավական Ակտերին (անկախ դրանց օրենքի ուժ ունենալու փաստից), կամ

2. սույն Համաձայնագիրը Ստորագրելու Օրը կամ դրանից հետո ընդունված որևէ օրենքին կամ Իրավական Ակտին կամ որևէ իրավասու մարմնի կողմից դրանց որևէ փոփոխությանը կամ լրացմանը, կամ դրանց մեկնաբանությանը որևէ փոփոխության արդյունքում սույն Վարկի շարունակումը կամ ֆինանսավորումը Վարկատուի համար դառնում է ավելի ծախսատար կամ ավելի նվազ եկամտաբեր, ապա, Փոխառուն, Վարկատուի խնդրանքով պետք է անմիջապես մարի մայր գումարի չվճարված ողջ մնացորդը` բոլոր Չվճարված Գումարների հետ միասին, որոնք Փոխառուն պարտավոր է վճարել Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն:

3. Վերոգրյալ կետ (2)-ի դեպքում Վարկատուն կարող է Փոխառուին առաջարկել Վարկի շարունակում` պայմանով, որ Փոխառուն Վարկատուին կվճարի որևէ և բոլոր այն գումարները, որոնք Վարկատուն ժամանակ առ ժամանակ կպահանջի և կծանուցի որպեսզի Փոխառուն փոխհատուցի Վարկատուին իր հավելյալ ծախսերի կամ Վարկի նվազ եկամտաբերության համար:

Վարկատուի կողմից որոշված վերոհիշյալ գումարների չափը պարտադիր է Կողմերի համար, բացառությամբ Վարկատուի կոպիտ անփութության կամ դիտավորյալ սխալի դեպքերի:

4. Ի հավելումն, հաշվի առնելով ֆինանսական շուկաների նկատմամբ Վարկատուի ունեցած պարտավորությունները, Փոխառուն կհատուցի Վարկատուին Հոդված 10.3-ում կատարված հաշվարկի համաձայն:

ՀՈԴՎԱԾ 17: ՀԱՇՎԱՆՑՈՒՄ

Փոխառուն թույլատրում է Վարկատուին, օրենքով թույլատրելի սահմաններում, Վարկին վերաբերվող Փոխառուի կողմից վճարման ենթակա որևէ գումար ուղղել Վարկատուի որևէ գրասենյակին կամ մասնաճյուղին` որևէ արտարժույթով կամ ի ապահովումն որևէ Չվճարված Գումարի (մայր գումար, տոկոս կամ այլ):

Սույն նպատակով,Վարկատուն իրավունք ունի Վարկին վերաբերվող վճարման ենթակա գումարներով գնել որևէ այդպիսի միջոցներ, այդպիսի այլ արտարժույթի , որն անհրաժեշտ է վերոնշյալն իրագործելու համար:

ՀՈԴՎԱԾ 18: ԾԱԽՍԵՐ

18.1 Նախնական և հատուկ վճարներ

1. Փոխառուն, պահանջի դեպքում, պետք է անմիջապես Վարկատուին վճարի կանխիկ գումարով կատարված բոլոր վճարումները/ծախսերը (ներառյալ, բայց չսահմանափակվելով իրավաբանական վճարներով և ճանապարհածախսով), որոնք ողջամտորեն առաջացել են կապված.

1) Ֆինանսավորման Փաստաթղթերի և սույն Համաձայնագրով նախատեսված որևէ այլ փաստաթղթերի շուրջ տեղի ունեցած բանակցությունների, դրանց պատրաստման, տպագրման և կնքման/ստորագրման հետ, և/կամ

2) Փոխառուի կամ վերջինիս անունից խնդրարկված և Ֆինանսավորման Փաստաթղթերին կամ Համաձայնագրում նշված փաստաթղթին առնչվող որևէ փոփոխության, հրաժարման, համաձայնության կամ իրավունքի դադարեցման (կամ դրանցից որևէ մեկի առաջարկության) հետ, որի վճարը կազմում է նվազագույնը 5,000 (հինգ հազար) եվրո, և/կամ

3) Ֆինանսավորման փաստաթղթերից առաջացող կամ դրանց հետ կապված, Փոխառուի և Վարկատուի միջև համաձայնեցված գումարի սահմաններում, ոչ առօրյա վարչական բնույթի որևէ այլ խնդրի հետ:

18.2 Կիրարկման վճարներ

Փոխառուն, Վարկատուից գրավոր պահանջ ստանալուց հետո, պետք է 5 (հինգ) Աշխատանքային Օրվա ընթացքում Վարկատուին վճարի Ֆինանսավորման Փաստաթղթերի և որևէ այլ փաստաթղթի պահպանման կամ կիրարկման համար վերջինիս կողմից կատարված բոլոր վճարները և ծախսերը (ներառյալ, սակայն չսահմանափակվելով իրավաբանական ծախսերով):

18.3 Դրոշմատուրք

Փոխառուն պետք է վճարի բոլոր դրոշմատուրքերը, ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված և այլ նմանատիպ տուրքերը, վճարումները և հարկերը, որոնք կարող են կիրառելի լինել Ֆինանսավորան Փաստաթղթերի կամ դրանց հետ փոխկապված որևէ այլ փաստաթղթերի նկատմամբ, և պետք է ամբողջությամբ հատուցի և պաշտպանի Վարկատուին որևէ կորուստներից կամ պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ որևէ նման տուրքի, վճարի կամ հարկի վճարումն ուշացնելու կամ բաց թողնելու հետևանքով:

ՀՈԴՎԱԾ 19: ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

19.1 Ֆինանսավորման Փաստաթղթերի որևէ փոփոխություն կամ լրացում իրավական ուժ չի ունենա և չի կարող կիրառվել որևէ Կողմի նկատմամբ, բացառությամբ եթե դրանց կապակցությամբ Կողմերը տվել են իրենց գրավոր համաձայնությունը և եթե դրանք ստորագրվել/կնքվել են Ֆինանսավորման Փաստաթղթերի Կողմերի լիազոր ներկայացուցիչների և Բելգիայի Իշխանությունների կողմից:

19.2 Առանց Վարկատուից նախապես գրավոր թույլտվություն ստանալու, Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված իրավունքները և պարտավորությունները չեն կարող Փոխառուի կողմից փոխանցվել երրորդ անձանց:

19.3 Վարկատուն իրավունք ունի, Փոխառուին ծանուցում ներկայացնելով, ցանկացած ժամանակ, որևէ կերպ զիջել կամ փոխանցել սույնով նախատեսված իր իրավունքները և պարտավորությունները երրորդ անձանց, առանց Փոխառուից նախապես գրավոր թույլտվություն ստանալու:

Իրավունքների/պարտավորությունների զիջման/փոխանցման օրվանից.

1. զիջողը/փոխանցողը դադարում է ունենալ դրանով նախատեսված իրավունքներ և/կամ կրել պարտավորություններ,

2. ստացողը/ընդունողը պետք է դառնա Համաձայնագրի Կողմ և որպես Վարկատու ունենա սույնով նախատեսված իրավունքներ և/կամ կրել պարտավորություններ, որոնք կարող են տարբերվել սույնով նախատեսված պարտավորություններից միայն, եթե դրանք փոխանցվել են ստացողին/ընդունողին և/կամ այնքանով որքանով դրանք պարտադիր են ստացողի/ընդունողի համար` որպես փոխանցողին/զիջողին փոխարինող:

19.4 Որևէ Կողմի նախաձեռնությամբ, սույն Համաձայնագրով նախատեսված որևէ իրավունքից հրաժարում, պարտավորության չկատարում կամ խախտում չպետք է մեկնաբանվի/համարվի որպես հրաժարում սույնով նախատեսված որևէ այլ իրավունքից, պարտավորությունից կամ խախտումից, անկախ դրանց նմանությունից կամ այլ հանգամանքներից:

19.5 Եթե, որևէ ժամանակ, Ֆինանսավորման Փաստաթղթերի որևէ տերմին կամ դրույթ Կողմերի Պետությունների օրենքների կամ Իրավական Ակտերի համաձայն, որևէ կերպ, դառնում է անօրինական, անվավեր կամ անգործադրելի (կիրարկման ոչ ենթակա), ապա դրանք որևէ կերպ չեն ազդի որևէ Պետության օրենքների կամ Իրավական Ակտերի համաձայն մնացած բոլոր այլ դրույթների օրինականության, վավերականության և գործադրելիության վրա, և Կողմերը կբանակցեն փոխարինող դրույթի շուրջ, որը պետք է հնարավորին չափով պահպանի Ֆինանսավորման Փաստաթղթերի իմաստը և նպատակը/մտադրությունը:

19.6 Որևէ վճարում, որի վճարման օրը Աշխատանքային Օր չէ, պետք է վճարվի տվյալ օրվան հաջորդող Աշխատանքային Օրը:

Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն առաջացող որևէ տոկոս, կոմիսիոն կամ այլ վճար կուտակվում է յուրաքանչյուր օրվա համար և հաշվարկվում է լրացած փաստացի օրերի քանակով և տարին ընդունելով 360 օր:

19.7 Սույն Համաձայնագիրը պատրաստվել է անգլերեն լեզվով:

Ֆինանսավորման Փաստաթղթերին վերաբերող բոլոր հաղորդագրությունները պետք է կատարվեն և փաստաթղթերը պատրաստվեն անգլերեն լեզվով: Այլ լեզուների դեպքում, և եթե պահանջվել է Վարկատուի կողմից, ապա պետք է զուգորդվի հավաստագրված անգլերեն թարգմանությամբ, և այդ դեպքում, անգլերեն թարգմանությունը պետք է գերակայի:

19.8 Փոխառուն սույնով համաձայնվում և թույլատրում է, որ Վարկատուն օգտագործի սույն Համաձայնագրով տրամադրվող ֆինանսավորմանը վերաբերող մանրամասներն ու դրույթները (օր.` գումարի չափը և ֆինանսավորման նպատակը) այնպիսի կոմերցիոն նպատակներով, որոնք ներառում են, սակայն սահմանափակված չեն, Վարկատուի կողմից առևտրի ֆինանսավորման իր գործունեության մասին հրատարակվող գովազդային փաստաթղթերում, գրանցամատյաններում, և/կամ գրքույկներում (բրոշյուրներ) նշելով:

Նախորդ պարագրաֆում նշված նույն նպատակներով Փոխառուն սույնով նաև համաձայնվում է և Վարկատուին թույլատրում է վերևում նշված տեղեկատվությունը տրամադրել նաև Քեյ Բի Սի խմբին պատկանող բոլոր ընկերություններին` անկախ նրանից դրանք գտնվում են Բելգիայում թե այլ երկրներում:

Նշված տեղեկատվությունը պետք է պահպանվի անվտանգ/ապահով կերպով և ստացվի ու օգտագործվի միայն այն անձանց կողմից, ովքեր դրա իրավունքը ստացել են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով, սահմանափակված են մասնագիտական հայեցողության պարտավորություններով, և գործում են ղեկավարող օրենսդրությանը համապատասխան:

Ի հավելումն, Վարկատուին թույլատրվել է բացահայտել իր խորհրդատուներին (օր.` իրավաբանական, ֆինանսական, տեխնիկական և այլն) Փոխառուի և/կամ սույն Համաձայնագրի վերաբերյալ և/կամ դրանց հետ կապված որևէ տեղեկատվություն կամ փաստաթուղթ:

Բացի այդ, նշված տեղեկատվությունը կարող է փոխանցվել հայեցողության պարտավորությամբ սահմանափակված հնարավոր մասնագետների, որոնց կարող է վարկը/Համաձայնագիրն ամբողջությամբ կամ մասամբ փոխանցվել (որևէ կերպ), կամ որոնց մասնակցությունը Համաձայնագրի շրջանակներում (ռիսկի ստանձնման տեսանկյունից) նախատեսված է:

Բացի այդ, Վարկատուն կարող է Բելգիայի Իշխանություններին փոխանցել Փոխառուի տվյալները (ներառյալ, սակայն չսահմանափակվելով Փոխառուի անունով, գրանցված գրասենյակներով կամ գործունեության վայրերով, սույն Համաձայնագրով նախատեսված ֆինանսավորման մանրամասներով (օր.` վարկի չափով և նպատակով)) կամ սույն Համաձայնագրի վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն կամ դրա հետ կապ ունեցող որևէ փաստաթուղթ:

Վարկատուին թույլատրվել է Բելգիայի Իշխանություններին բացահայտել սույն Համաձայնագրին (կամ դրա կողմերին), կամ Բելգիայի Իշխանությունների կողմից վերահսկվող կամ Պայմանագրի (կամ դրա կողմերի) հետ առնչություն ունեցող որևէ այլ պայմանագրին կամ վարկավորման համաձայնագրին (որին մասնակից են Մատակարարը կամ Փոխառուն) (կամ դրանց կողմերին) վերաբերող որևէ փաստ և իրավիճակ:

Վարկատուն, ցանկացած ժամանակ, կարող է նաև Բելգիայի Իշխանություններին տրամադրել Փոխառուին ներկայացված կամ ներկայացվելիք պահանջների / դեբիտորական պարտքերի վերաբերյալ, սույն Համաձայնագրի կամ որևէ այլ պայմանագրի կամ վարկավորման համաձայնագրի համար տրամադրված որևէ տեղեկատվություն::

Փոխառուն ճանաչում և ընդունում է, որ Վարկատուն կարող է տրամադրել ցանկացած տեղեկատվություն փաստաթուղթ Բելգիայի Իշխանությունների կողմից ապահովագրված իրավունքների վերաբերյալ:

Վերևում նշված բոլոր տեղեկատվությունների տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է Վարկատուի բացառիկ հայեցողությամբ, առանց որևէ պատասխանատվություն կրելու Բելգիայի Իշխանությունների կողմից դրանց որևէ կերպ օգտագործման համար:

19.9 «Ճանաչիր քո հաճախորդին» ստուգումներ

Եթե սույն Համաձայնագրի Ստորագրման Օրվանից հետո ընդունվել է որևէ նոր օրենք կամ Իրավական Ակտ կամ դրանցում կատարվել է որևէ փոփոխություն / լրացում (կամ տրվել/փոխվել է որևէ մեկնաբանություն, վերահսկման կամ կիրառման կարգ), կամ որոնք պարտավորեցնում են որ Վարկատուի գործունեությունը համապատասխանեցվի «Ճանաչիր քո հաճախորդին» կամ նմանատիպ այլ նույնականացման գործընթացներին, այն դեպքերում երբ անհրաժեշտ տեղեկատվությունը Վարկատուի մոտ դեռևս առկա չէ, Փոխառուն պետք է, Վարկատուի խնդրանքով, արագ տրամադրի կամ ապահովի այն բոլոր փաստաթղթերի տրամադրումը, որոնք կարող են ողջամտորեն խնդրարկվել Վարկատուի կողմից, որպեսզի Վարկատուն իր գործունեությունը համապատասխանեցնի Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված գործարքներին վերաբերող օրենքներով և Իրավական Ակտերով նախատեսված «Ճանաչիր քո հաճախորդին» կամ նմանատիպ այլ ստուգումների բոլոր պահանջներին:

19.10 Արտարժույթի փոխհատուցում

1. Եթե Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն Փոխառուի կողմից վճարման ենթակա որևէ գումար («Գումար»), կամ նման Գումարի առնչությամբ կայացված որևէ որոշում, վճիռ կամ դատավճիռ, համաձայն որի Գումարը պետք է մեկ արտարժույթից («Առաջին Արտարժույթ») փոխանակվի մեկ այլ արտարժույթով («Երկրորդ Արտարժույթ»).

1) Փոխառուի դեմ հայցի կամ ապացույցի ներկայացման նպատակով,

2) որևէ դատավարության կամ արբիտրաժի հետ կապված որոշման, դատավճռի կամ վճռի ձեռք բերման կամ կիրարկումն ապահովելու նպատակով,

2. Այս դեպքում Փոխառուն, որպես իր համար առանձին / անկախ պարտավորություն, պետք է Վարկատուի կողմից պահանջը ներկայացնելու օրվանից հետո 3 (երեք) Աշխատանքային Օրվա ընթացքում հատուցի Վարկատուին արտարժույթի փոխանակման ընթացքում կամ դրա հետևանքով առաջացած որևէ վճարումների, կորուստների կամ պատասխանատվության համար, ներառյալ (ա) Գումարն Առաջին Արտարժույթից Երկրորդ Արտարժույթով փոխանակելու համար կիրառված տարադրամի փոխարժեքի, և (բ) այդ Գումարը ստանալու դրությամբ, Վարկատուի համար նախատեսված տարադրամի փոխարժեքի տարբերության դեպքում:

3. Փոխառուն հրաժարվում է Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված արտարժույթից բացի այլ արտարժույթով որևէ գումար վճարելու, որևէ օրենքով ունեցած, իր իրավունքից:

ՀՈԴՎԱԾ 20: ՂԵԿԱՎԱՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն Համաձայնագիրը, յուրաքանչյուր Ֆինանսավորման Փաստաթուղթ և դրանց համաձայն կնքված բոլոր այլ փաստաթղթերը ղեկավարվում և մեկնաբանվում են համաձայն Բելգիայի օրենքների:

2. Անկախ Ֆինանսավորման Փաստաթղթերում այլ բան նախատեսված լինելուց, Կողմերը սույնով համաձայնվում են գործադրել իրենց ողջամիտ ֆինանսական բոլոր ջանքերը` Ֆինանսավորման Փաստաթղթերի հետ որևէ կերպ կապված որևէ տարաձայնություն կամ վեճ կարգավորելու համար ` մեկ Կողմից մյուս Կողմին վեճի էությունը բնութագրող գրավոր ծանուցումը տրամադրելուց հետո ոչ ուշ քան երեսուն (30) օրվա ընթացքում:

3. Այն դեպքում, երբ տարաձայնությունը կամ վեճը չի լուծվել այդ ժամանակահատվածում, ապա Կողմերը համաձայնվում են տվյալ տարաձայնությունը կամ վեճը այդ ժամկետի ավարտից հետո առաջին երեսուն (30) օրվա ընթացքում ներկայացնել արբիտրաժ` համաձայն տվյալ ժամանակ ուժի մեջ գտնվող Միջազգային Առևտրի Պալատի Արբիտրաժի Կանոնների («Արբիտրաժի Կանոններ»)

4. Սա նշանակում է, որ Ֆինանսավորման Փաստաթղթերից առաջացող կամ դրանց հետ կապված բոլոր վեճերը պետք է վերջնականորեն լուծվեն համաձայն Արբիտրաժի Կանոնների և այդ Կանոնների համաձայն նշանակված երեք (3) արբիտրների կողմից:

5. Յուրաքանչյուր արբիտրաժի վարույթի անցկացման վայրը պետք է լինի [Բրյուսելը]/[Փարիզը/[Վիեննան]]: Արբիտրաժի լեզուն անգլերենն է:

6. Արբիտրաժի Կողմերը պետք է գործադրեն իրենց ողջամիտ ջանքերը որևէ տարաձայնության կամ վեճի կապակցությամբ առաջացած արբիտրաժն ավարտել տարաձայնությունը կամ վեճը արբիտրաժին ներկայացնելուց հետո ոչ ուշ քան հարյուր քսան (120) օրվա ընթացքում:

7. Արբիտրներն իրենց որոշման մեջ պետք է նշեն, որ պարտվող Կողմը պետք է մյուս Կողմին վճարի բոլոր ողջամիտ վճարները, ներառյալ իրավաբանական ծախսերը, որոնք առաջացել են արբիտրաժի ժամանակ, եթե դա չի հակասում Արբիտրաժի Կանոններին:

8. Անկախ Ֆինանսավորման Փաստաթղթերի որևէ այլ դրույթների, սույն Համաձայնագրի որևէ Կողմ իրավունք ունի, մինչև արբիտրաժի վերջնական որոշման կայացումը, նախնական դատական արգելանքի միջոցներ կիրառելու նպատակով դիմել համապատասխան իրավասություն ունեցող դատարան:

9. Փոխառուն զիջում է իր որևէ անձեռնմխելիության իրավունք և նախապես հրաժարվում է օգտվել որևէ անձեռնմխելիության իրավունքից, որից նա կարող է օգտվել (շահել) ապագայում:

ՀՈԴՎԱԾ 21: ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

Որևէ գումար որը Պայմանագրի համաձայն Մատակարարի կողմից ենթակա է վճարման Փոխառուին, անկախ դրա վճարման հիմքից պետք է Փոխառուի հաշվին վճարվի Վարկատուին` անկախ Ֆինանսավորման Փաստաթղթերով նախատեսված կարգով և պայմաններով Վարկատուի համար առկա և Փոխառուի նկատմամբ կիրառելի որևէ այլ միջոցների: Գումարները պարտադիր օգտագործվելու (կամ պարտադիր պետք է օգտագործվեն) են որպես վարկի մասնակի մարում:

ՀՈԴՎԱԾ 22: ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՈՐՈՇՈՒՄ

1. Եթե սույնով այլ բան նախատեսված չէ, Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն կամ դրանց հետ կապված բոլոր հաղորդակցությունները պետք է կատարվեն գրավոր ձևով և, եթե այլ բան նախատեսված չէ, կարող են կատարվել ֆաքսով, նամակով կամ էլ-փոստով ներքոգրյալ հասցեներից կամ հասցեներին.

2. Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն կամ դրանց հետ կապված որևէ տիպի հաղորդագրության կամ փաստաթղթի ուղարկման համար, յուրաքանչյուր կողմի փոստային հասցեն, էլ-փոստի հասցեն և ֆաքսի համարը (և բաժինը կամ աշխատակիցը, եթե հայտնի է, ում անունով պետք է հաղորդագրությունը հասցեագրվի) հետևյալն է.

1) Փոխառուի համար`

[ՀԱՍՑԵ + ՀԵՌԱԽՈՍ + ՖԱՔՍ + ԷԼ-ՓՈՍՏ]

2) Վարկատուի համար`

Քեյ Բի Սի Բանկ Էն Վի (KBC BANK NV )

Գռուպ Թրեյդ Ֆայննս (Group Trade Finance)

Էմ Էլ Թի Էքսպորտ Ֆայննս- Բի Էյչ Էմ (MLT Export Finance - BHM )

Հավինլան 2 (Havenlaan 2)

Բի-1080 Բրյուսել (B-1080 Brսssels)

Ֆաքս` +32 2 429 38 45

Էլ-փոստ` mlt.export.finance@kbc.be

կամ որևէ այլ փոխարինող փոստային հասցե, էլ-փոստի հասցե, ֆաքսի համար կամ բաժին կամ աշխատակից, որի մասին Կողմը կարող է ծանուցել Վարկատուին (կամ Վարկատուն կարող է ծանուցել այլ Կողմերին, եթե փոփոխությունը կատարվել է Վարկատուի կողմից) ոչ պակաս քան 5 (հինգ) Աշխատանքային Օր առաջ:

ՀՈԴՎԱԾ 23: ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

23.1 Ֆինանսավորման Փաստաթղթերի համաձայն կամ դրանց հետ կապված որևէ հաղորդագրություն կամ փաստաթուղթ, որը ուղարկվել է մեկ անձի կողմից մյուս անձին, կհամարվի պատշաճ ուղարկված և ստացված, միայն.

1. երբ ստացվել է ընթեռնելի վիճակում` ֆաքսով ուղարկվելու դեպքում, կամ

2. երբ փաստացի ստացվել է ընթեռնելի վիճակում` էլ-փոստով ուղարկվելու դեպքում, կամ

3. երբ թողնվել է համապատասխան հասցեում, կամ դրվել է ծրարի մեջ, վճարվել է, նշվել է տվյալ հասցեն և հանձնվել փոստին հինգ (5) Աշխատանքային Օր հետո` նամակով ուղարկելու դեպքում:

Վարկատուին ուղարկված կամ մատակարարված որևէ հաղորդագրություն կհամարվի պատշաճ ուղարկված և ստացված միայն, եթե այն հասցեագրված է կոնկրետ բաժնին կամ աշխատակցին` Հոդված 22-ում նշված ձևով (կամ Վարկատուի կողմից, տվյալ դեպքի համար մատնանշված որևէ այլ բաժնին կամ աշխատակցին):

23.2 Յուրաքանչյուր Կողմ համաձայնվում է, որ էլեկտրոնային բոլոր հաղորդագրությունները (անկախ նրանից ուղարկվել է էլ-փոստով թե ֆաքսով) և այդ հաղորդագրությունների տպված օրինակները համարվում են, որպես ապացույց դատարանների համար և հանդիսանում են սույնով նախատեսված փաստերի ապացույց:

Եթե ֆաքսով կամ էլ-փոստով ուղարկված հաղորդագրություններում չկան համապատասխան ստորագրություններ, ապա յուրաքանչյուր Կողմ կարող է ողջամտորեն ենթադրել, որ հաղորդագրությունը ուղարկված է մյուս Կողմից (օրինակ հիմք ընդունելով ֆաքսի համարը կամ էլ-փոստի հասցեն), և յուրաքանչյուր Կողմից ստացված նման հաղորդագրությունը կհանդիսանա որպես տվյալ ամսաթվին և տվյալ բովանդակությամբ ստացված հաղորդագրության ապացույց:

23.3 Յուրաքանչյուր Կողմ համաձայնվում է, որ պետք է արագ գրավոր ծանուցի մյուս Կողմին, եթե փոխվել են իրենց այն էլ-փոստերը, ֆաքսի կամ հեռախոսի համարները, կամ որևէ այլ կոնտակտային տեղեկությունը, որոնք տրամադրվել են վերջիններիս կողմից և պարտադիր են հաղորդագրությունների ուղարկման և ստացման համար:

ՀՈԴՎԱԾ 24: ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Սույն Համաձայնագրին կցված Հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը.

ՀԱՎԵԼՎԱԾ 1 – ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՀԱՎԵԼՎԱԾ 2 - ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱՄԱԿԻ ՆՄՈՒՇԸ

ՀԱՎԵԼՎԱԾ 3: ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԱՄԱԿԻ ՆՄՈՒՇԸ

ՀԱՎԵԼՎԱԾ 4: ՎԱՐԿԱՏՈՒԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՎԵՐՈԳՐՅԱԼԻ, Կողմերը ստորագրեցին սույն Համաձայնագիրը երկու բնօրինակներով` յուրաքանչյուր Կողմին տրամադրելով մեկական օրինակ:

Սույն Համաձայնագիրը, դրա ստորագրման/կնքման պահից, կհանդիսանա օրինական և Փոխառուի համար պարտադիր կատարման ենթակա պարտավորություն և սույնով նախատեսված պայմաններով վերջինիս նկատմամբ կիրառման ենթակա փաստաթուղթ:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Ստորագրման Օրը:

Փոխառու

Ստորագրություն_________________________

Վարկատու

Ստորագրություն __________________________

ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Ամիսը Մայր գումարը

T + 6(*) 230,937.71 եվրո

T + 12 230,937.71 եվրո

T + 18 230,937.71 եվրո

T + 24 230,937.71 եվրո

T + 30 230,937.71 եվրո

T + 36 230,937.71 եվրո

T + 42 230,937.71 եվրո

T + 48 230,937.71 եվրո

T + 54 230,937.71 եվրո

T + 60 230,937.71 եվրո

T + 66 230,937.71 եվրո

T + 72 230,937.71 եվրո

T + 78 230,937.71 եվրո

T + 84 230,937.71 եվրո

T + 90 230,937.71 եվրո

T + 96 230,937.71 եվրո

T + 102 230,937.71 եվրո

T + 108 230,937.71 եվրո

T + 114 230,937.71 եվրո

T + 120 230,937.71 եվրո

T + 126 230,937.71 եվրո

T + 132 230,937.71 եվրո

T = Սկզբնաժամկետը

(*) = Ամիսները T-ից հետո

ՀԱՎԵԼՎԱԾ 2: ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱՄԱԿԻ ՆՄՈՒՇԸ

(ՊԵՏՔ Է ՈՒՂԱՐԿՎԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՁԵՎԱԹՂԹՈՎ)

To: KBC Bank NV

Group Trade Finance

MLT Export Finance - BHM

Havenlaan 2

B - 1080 Brսssels

Belgiսm

[ամիս, ամսաթիվ, տարեթիվ]

Հարգելի _____,

Re: - Պայմանագիր թիվ [_____] ստորագրված [ամիս, ամսաթիվ, տարեթիվ] [_______]-ի և [________]-ի միջև ընդհանուր [___] գումարի, [___]-ի վերաբերյալ (այսուհետ` «Պայմանագիր»)

- Վարկավորման Համաձայնագիր, ստորագրված [____], [____]-ի և KBC Bank NV-ի միջև [____]

թ-ին (այսուհետ` «Համաձայնագիր»), ընդհանուր [___] գումարի

Վերևում նշված Համաձայնագրի Հոդված 3-ի համաձայն, մենք սույնով հաստատում ենք, որ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու վերաբերյալ բոլոր նախապայմանները, բացառությամբ Վարկային Գծի Բացմանը, բավարարվել են [____]թ-ին:

Սույն նամակի բոլոր տերմինները և արտահայտություններն ունեն Համաձայնագրում սահմանված նույն իմաստը:

Հարգանքով

Մատակարար

(լիազորված ստորագրողներ)

Ստորագրություն` ____________________ Անուն`____________________

ՀԱՎԵԼՎԱԾ 3: ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԱՄԱԿԻ ՆՄՈՒՇԸ

(ՊԵՏՔ Է ՈՒՂԱՐԿՎԻ ՓՈԽԱՌՈՒԻ ՁԵՎԱԹՂԹՈՎ)

To: KBC Bank NV

Group Trade Finance

MLT Export Finance - BHM

Havenlaan 2

B - 1080 Brսssels

Belgiսm

[ամիս, ամսաթիվ, տարեթիվ]

Հարգելի _____,

Re: - Պայմանագիր թիվ [_____] ստորագրված [ամիս, ամսաթիվ, տարեթիվ] [_______]-ի և [________]-ի միջև ընդհանուր [___] գումարի, [___]-ի վերաբերյալ (այսուհետ` «Պայմանագիր»)

- Վարկավորման Համաձայնագիր, ստորագրված [____], [____]-ի և KBC Bank NV-ի միջև [____]

թ-ին (այսուհետ` «Համաձայնագիր»), ընդհանուր [___] գումարի

Վերևում նշված Համաձայնագրի Հոդված 3-ի համաձայն, մենք սույնով հաստատում ենք, որ Համաձայնագրի կապակցությամբ անհրաժեշտ բոլոր թույլտվությունները ստացվել են Փոխառուի Պետության լիազորված և իրավասու մարմինների կողմից:

Սույն նամակի բոլոր տերմինները և արտահայտություններն ունեն Համաձայնագրում սահմանված նույն իմաստը:

Հարգանքով

Փոխառու

(լիազորված ստորագրողներ)

Ստորագրություն` ____________________ Անուն`____________________

ՀԱՎԵԼՎԱԾ 4: ՎԱՐԿԱՏՈՒԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

ՎԱՐԿԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1) Պայմանագրի Գնի առավելագույնը 25.30%-ը (քսանհինգ ամբողջ երեսուն տոկոսը), այսինքն 1,216,270.60 (մեկ միլիոն երկու հարյուր տասնվեց հազար երկու հարյուր յոթանասուն ամբողջ վաթսուն) եվրո Վարկի գումարից պետք է վճարվի Վարկատուի կողմից Մատակարարին` վերջինիս կողմից Վարկատուին հետևյալ փաստաթղթերի կրկնօրինակները ներկայացնելու դեպքում.

- Մատակարարի կողմից Պայմանագրի Գնի 30% (երեսուն տոկոսի) ստացման համար ստորագրված հաշիվ ապրանքագիրը,

- Կանխավճարի պարտավորագիրը:

Պայմանագրի Գնի 4.70% (չորս ամբողջ յոթանասուն տոկոսը) գումարն ուղղակիորեն կվճարվի Բելգիայի Իշխանությունների կողմից:

2) Ապահովագրավճարի 100%-ը (հարյուր տոկոսը), այսինքն 498,659.52 (չորս հարյուր իննսունութ հազար վեց հարյուր հիսունինը ամբողջ հիսուներկու) եվրոն Վարկի գումարից պետք է վճարվի Վարկատուի կողմից ՎԱԳ-ին` Վարկատուի կողմից Փոխառուին դեբիտորական ավիզոն ներկայացնելու դեպքում:

ՎԱՐԿԻ ՄԱՍՆԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

3) Պայմանագրի Գնի 70%-ը (յոթանասուն տոկոսը), այսինքն 3,365,699.40- (երեք միլիոն երեք հարյուր վաթսունհինգ հազար վեց հարյուր իննսունինը հարյուր ամբողջ քառասուն) եվրոն, առաքմանը և/կամ մատուցված ծառայությանը համաչափ (pro rata), պետք է Վարկատուի կողմից վճարվեն Մատակարարին Վարկի գումարներից, Մատակարարի կողմից Վարկատուին հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում.

- Մատակարարի կողմից ստորագրված հաշիվ ապրանքագիր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։