Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻ, Վ. ԱՐԱՄՅԱՆԻ ԵՎ Ա. ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻ՝ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2010 թվականի N 882-Ա

Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻ, Վ. ԱՐԱՄՅԱՆԻ ԵՎ Ա. ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻ՝ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Առևտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման մարմնում Ուկրաինայի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ նախաձեռնված վեճի կարգավորման շրջանակներում հայ-ուկրաինական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական համագործակցության բաժնի պետ Ա. Մայսուրյանի՝ 2010 թվականի հոկտեմբերի 20-23-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հոկտեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։