Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀՀ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2010 թվականի N 894-Ա

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

2010 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև համագործակցության կոմիտեի շրջանակներում ստեղծված` տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի և միջուկային անվտանգության հարցերով Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համագործակցության ենթակոմիտեի մեկնարկային նիստի անցկացման ընթացքում (35 մարդ) դահլիճի վարձակալության, պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 1227500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հոկտեմբերի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։