ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2010 թվականի N 907-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայագիտության հայեցակարգի և հայագիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծերը լրամշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մինչև 2011 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հայագիտության հայեցակարգի և հայագիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հոկտեմբերի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
հոկտեմբերի 27-ի N 907-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Սիմոնյան -«Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Աղասյան
- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտ»պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Հովհաննիսյան
- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Սաֆրաստյան
- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Պ. Ավետիսյան
- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Դեմոյան
- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայոց ցեղասպանության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Պ. Մուրադյան
- պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ա. Ավագյան
-«Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության բանասիրական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Լ. Եզեկյան
-«Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հայոց լեզվի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Բ. Հարությունյան
-«Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հայոց պատմության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Ս. Մուրադյան
-«Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հայ գրականության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Գ. Հարությունյան
- «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Կարապետյան
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ
Ս. Սիմոնյան
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան