ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2010 թվականի N 939-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը 2010 թվականի նոյեմբերի 1-5-ը գործուղել Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)՝ համաձայն հավելվածի:
2. Հ. Քուշկյանի, Ն. Բեգլարյանի և Ա. Տեր-Գրիգորյանի՝ Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի, Ռ. Աբրահամյանի և Թ. Ստեփանյանի` Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն գործուղող կազմակերպությունների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պեկին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. նոյեմբերի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
նոյեմբերի 3-ի N 939-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-5-Ը ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Տեր-Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ
Ն. Բեգլարյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ
Ս. Խաչատրյան - Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Աբրահամյան - Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Թ. Ստեփանյան - «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան