ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2010 թվականի N 1376-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ) ԵՎ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի N 477 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրության 18-րդ կետի «ժա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների (ակադեմիկոսների) և թղթակից անդամների, ըստ մասնագիտությունների, առավելագույն թափուր տեղերի թիվը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. նոյեմբերի 3
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
հոկտեմբերի 21-ի N 1376-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ) ԵՎ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԹՎԻ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ
ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ
Իսկական անդամներ
(ակադեմիկոս)
1. Մաթեմատիկա
1
2. Քիմիա 1
3. Կենսատեխնոլոգիա 1
4. Պատմություն 1
5. Իրավագիտություն 1
6. Տնտեսագիտություն 1
Թղթակից անդամներ
1. Մեխանիկա
1
2. Ինֆորմատիկա 1
3. Էներգետիկա 1
4. Աստղաֆիզիկա 1
5. Լազերային ֆիզիկա 1
6. Կոնդենսացված միջավայրի ֆիզիկա 1
7. Պլազմայի ֆիզիկա 1
8. Ֆիզիկական քիմիա 1
9. Ֆիզիկական և անօրգանական քիմիա 1
10. Օրգանական քիմիա 1
11. Երկրաբանություն 1
12. Մոլեկուլային կենսաբանություն 1
13. Մոլեկուլային կենսաբանություն, կենսաֆիզիկա 1
14. Շրջակա միջավայրի ուսումնասիրություն 1
15. Կենսաքիմիա 1
16. Բուսաբանություն 1
17. Պատմություն 1
18. Արևելագիտություն 1
19. Լեզվաբանություն 1
20. Գրականագիտություն 1
21. Արվեստ 1
22. Տնտեսագիտություն 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան