Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դատավորի պետական կենսաթոշակի նկատմամբ սահմանված հավելավճարը վերահաշվարկվում և վճարվում է «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Եթե դատավորին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված պետական կենսաթոշակի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի չափը բարձր է «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափից, ապա այն շարունակվում է վճարվել նախկին չափով:
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատավորին նշանակված պետական կենսաթոշակի և հավելավճարի հանրագումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկելու դեպքում չի կարող բարձր լինել «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափից:
Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին ժողովրդական դատավորների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը: