ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2010 թվականի N 945-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ շահագրգիռ մարմինների առաջարկությունները քննարկելու, նշված օրենքների նախագծերը լրամշակելու և 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` հետևյալ անհատական կազմով`
Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ֆ. Բաշոյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Բաբայան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. նոյեմբերի 8
Երևան