«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
31 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 1997 թվականի N 313
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի
N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տարբեր տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 20-ի N 415 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի N 2 ցանկում`
«Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտե
նախագծահետազոտական աշխատանքների կազմակերպում»
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներային հետազննում, նախագծում և փորձաքննություն), շինարարության իրականացում (շինմոնտաժային աշխատանքներ և որակի տեխնիկական հսկողություն)»:
2. Սույն որոշմամբ նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվողները պարտավոր են այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը ստանալ համապատասխան լիցենզիա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան