Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

5 օգոստոսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 օգոստոսի 1997 թվականի N 320

քաղ. Երևան

ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին ապահովադիրների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների ժամկետանց պարտքերը մարելու և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը պարտադիր սոցիալական ապահովագրության ժամկետանց պարտքերը մարելու և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը գանձելու նպատակով ապահովադիրների հետ կարող է կնքել պայմանագրեր` նրանց կողմից առաջարկվող գույքը, նյութական արժեքներն ստանալու մասին և կազմակերպել դրանց իրացումը սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` ապահովադիրներից պայմանագրային հիմունքներով ստացված գույքի ու նյութական արժեքների վաճառքն իրականացնել աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով վաճառքի ու պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի աճուրդով վարձակալության հանձնելու ընդհանուր կարգը հաստատելու մասին» N 196 որոշմամբ սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին` ապահովադիրներից պայմանագրային հիմունքներով ստացված գույքի և նյութական արժեքների վաճառքից ստացված հասույթից առաջին հերթին ապահովել դրանց իրացման ընթացքում կատարված ծախսերի և վաճառքի վարձատրության վճարումները, մարել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտքերն ու դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, իսկ մնացած մասը վերադարձնել համապատասխան ապահովադիրներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 5-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։