Հոդված 2. Օրենքի 11 հոդվածում`
Հոդված 2. Օրենքի 11 հոդվածում`
ա) 1-ին կետը և դրա «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. անշարժ գույքի` հողի և նրան ամրակայված շենքերի, շինությունների յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ` նվիրատվության), վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար
ա) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի յուրաքանչյուր միավորի օտարման, գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության համար բազային տուրքի չափով».
բ) 4-րդ և 4.1-րդ կետերը «հողերի» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության անշարժ գույքի» բառերով.
գ) 4.1-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ կետով`
«4.2. Գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման, բաժանման պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի չափով».
դ) հոդվածի բոլոր կետերում «պայմանագրի հաստատման» բառերը փոխարինել «պայմանագրի վավերացման» բառերով: