Հոդված 3. Օրենքի 16 հոդվածի 36-րդ կետում`
Հոդված 3. Օրենքի 16 հոդվածի 36-րդ կետում`
ա) վերնագրում և բոլոր ենթակետերում «գրանցման» բառը փոխարինել «գրանցում կատարելու» բառերով.
բ) «ա», «ե», «զ», «թ», «ժ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե1», «ժզ», «ժէ», «ժը», «ժթ», «ի», «իբ» ենթակետերում «բազային տուրքի հնգապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի չափով» բառերով.
գ) «գ» ենթակետում «բազային տուրքի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 30 տոկոսի չափով» բառերով.
դ) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) հասարակական և արտադրական նշանակության անշարժ գույքի օտարման (վաճառք, փոխանակություն, նվիրատվություն) պայմանագրերի պետական գրանցում կատարելու համար`
դա) «փոքր» օբյեկտների, բացառությամբ «դբ» կետով նշված անշարժ գույքի (համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի) բազային տուրքի քսանապատիկի չափով
դբ) գյուղատնտեսական նշանակության անշարժ գույքի և մինչև 30 քառակուսի մետր կրպակների, տաղավարների, ավտոտնակների և այլ անշարժ գույքի բազային տուրքի տասնապատիկի չափով
դգ) հասարակական և արտադրական նշանակության այլ անշարժ գույքի բազային տուրքի քառասնապատիկի չափով».
ե) «է» ենթակետը «անշարժ գույքի» բառից առաջ լրացնել «բնակելի նշանակության» բառերով, իսկ «բազային տուրքի երեսնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի քսանապատիկի չափով» բառերով.
զ) «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ը) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի օտարման (ձեռքբերման) պայմանագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով».
է) «ը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը.1» ենթակետով`
«ը.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, ծայրամասային բնակավայրերում գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի (բացառությամբ տնամերձ հողամասերի) օտարման (ձեռքբերման) պայմանագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի 30% չափով».
ը) «ժգ» ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ.1» ենթակետով`
«ժգ.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի վարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով».
թ) «ժե» և «ժե.1» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժե) անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի) և բնակելի նշանակության անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրերի գրանցում կատարելու և նշված գույքի հիփոթեքի առարկայի օտարման վրա սահմանափակում (արգելադրում) կիրառելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ժե.1) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի, ինչպես նաև բնակելի նշանակության անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի պետական գրանցում կատարելու և նշված հողամասերի գրավի (հիփոթեքի) առարկայի օտարման վրա սահմանափակում (արգելադրում) կիրառելու համար բազային տուրքի չափով».
ժ) «ժե.1» ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե.2» և «ժե.3» ենթակետերով`
«ժե.2) շարժական գույքի (բացառությամբ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների) հիփոթեքի պայմանագրի պետական գրանցում կատարելու և նշված գույքի հիփոթեքի առարկայի օտարման վրա սահմանափակում (արգելադրում) կիրառելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
ժե.3) գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների հիփոթեքի պայմանագրի պետական գրանցում կատարելու և նշված գույքի հիփոթեքի առարկայի օտարման վրա սահմանափակում (արգելադրում) կիրառելու համար բազային տուրքի չափով».
ժա) «իբ» ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իբ.1» ենթակետով`
«իբ.1) անշարժ գույքի նկատմամբ այլ իրավունքների պետական գրանցման համար բազային տուրքի չափով».
ժբ) «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժդ», «ժզ», «ժէ», «ժը» ենթակետերից հանել «և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար» բառերը.
ժգ) «ժ», «ժա», «ժբ», «ժգ» ենթակետերից հանել «և վարձակալության (ենթավարձակալության) իրավունքի վկայական տալու համար» բառերը.
ժդ) հանել «իզ», «իէ», «իը» ենթակետերը: