Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՐԴՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

12 օգոստոսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 1997 թվականի N 332

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՐԴՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կառավարման կառուցվածքի հետագա բարեփոխման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Հայարդշինանյութեր» արտադրական միավորումը:

2. «Հայարդշինանյութեր» արտադրական միավորման կազմում ընդգրկված ձեռնարկություններն ու կազմակերպությունները թողնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության անմիջական ենթակայության տակ:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` «Հայարդշինանյութեր» արտադրական միավորման լուծարման նպատակով ստեղծել լուծարային հանձնաժողով և նշված միավորման լուծարումն իրականացնել օրենքով սահմանված կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 12-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։