«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 1997 թ. N 340
քաղ Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Գեղարքունիքի մարզի Լիճքի գյուղական համայնքի ավագանու խնդրանքն ու Գեղարքունիքի մարզպետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնել հողի սեփականաշնորհում:
2. Հաստատել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչներին սեփականության իրավունքով տրամադրվող գյուղատնտեսական հողատեսքերի համար 1997 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափը (կցվում է):
Նշված գյուղատնտեսական հողատեսքերի համար 1998 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափը հաշվարկվում է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ տարվա համար հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:
3. Սահմանել, որ`
ա) գյուղացիական տնտեսություն վարելու նպատակով հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում 1995 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ մշտապես բնակվողներին.
բ) Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ընդունում է հողը որպես սեփականություն առաջին հերթին ստանալու իրավունք ունեցող բնակիչների դիմումները, իսկ հաջորդ հերթերում գտնվողների կողմից հողի սեփականության իրավունքի իրացումն սկսվում է 1998 թվականի փետրվարի 20-ից, ընդ որում, վերջիններիս դիմումներն ընդունվում են 1998 թվականի փետրվարի 20-ից` 15-օրյա ժամկետում.
գ) 1997 և 1998 թվականներին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչներին սեփականաշնորհվող գյուղատնտեսական հողատեսքերի համար մասնակի հատուցման գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղին ամրակցված վարելահողերից և այլ հողատեսքերից «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պահուստային ֆոնդում թողնելու վերաբերյալ:
5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Գեղարքունիքի մարզպետի վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
օգոստոսի 18-ի N 340 որոշմամբ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՀԱՄԱՐ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
Համայնքի և գնահատման շրջանի անվանումը Հողերի գնահատման խմբերը
Ջրովի վարելահող Անջրդի վարելահող Բազմամյա տնկարկներ Խոտհարքներ
տարածությունը
(հեկտար) հատուցման չափը (հազ.
դրամ/հեկտար) տարածությունը
(հեկտար) հատուցման չափը (հազ.
դրամ/հեկտար) տարածությունը
(հեկտար) հատուցման չափը (հազ.
դրամ
/հեկտար) տարածությունը
(հեկտար) հատուցման չափը (հազ.
դրամ
/հեկտար)
1 - - - - - - - -
2 71,0 51,7 7,7 34,5 - - 200,0 22,5
Լիճք
(Սևանի)
3 318,0 42,5 142,6 28,1 10,0 104,6 59,0 16,1
4 116,0 27,0 194,7 17,8 - - -
-
5 - - 413,0 7,5 - - - -