Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ

8 սեպտեմբերի 1997 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 1997 թվականի N 366

քաղ. Երևան

Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գ. Սունդուկյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Հայկական դրամատիկական ակադեմիական թատրոնը վերանվանել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի 1960 թվականի մայիսի 21-ի «Գ. Սունդուկյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Հայկական դրամատիկական թատրոնին ակադեմիական թատրոնի կոչում շնորհելու մասին» N 206 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 8-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։