ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
5 նոյեմբերի 2010 թ.
ք. Երևան N 383-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 04.11.2010թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 04.11.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Անհաղթ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0810 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 03.11.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Սեյբոլտ-Արմենիա» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0035 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
● «Ունիկո Էքսպերտ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
● «Սիդի Լենդ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ`
Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (05.11.2010թ. հր. 383-Լ)
Հ/հ Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն), իրավաբանական անձ (անվանումը
և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը,
գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու
ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ) Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործու-նեության
իրակա-նացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում
լիցենզիայի վերաձևակերպ-ման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-թյուններ
1 «Անհաղթ» ՍՊԸ Ք. Երևան Ուլնեցու
1 փակ. 4 շ., բն. 6 ԱԳ0810 04.11.08թ. 01010173 805 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկետ Դադարեցվել է դիմումի համաձայն
2 «Սեյլբոլտ-Արմենիա» ՍՊԸ Ք. Երևան, Գարեգին Նժդեհի 9, բն. 8 ԱԳ0035 20.11.01թ. 02210893 035 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկետ Դադարեցվել է դիմումի համաձայն
3 «Ունիկո Էքսպերտ» ՍՊԸ Ք. Վանաձոր, Տ.Մեծի 24/4 ԱԳ0932 05.11.10թ. 06944384 927 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկետ Լիցենզիայի տրամադրում
4 «Սիդի Լենդ» ՍՊԸ Ք. Երևան, Մաշտոցի պ., 48շ., բն. 51 ԱԳ0933 05.11.10թ. 00853944 928 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկետ Լիցենզիայի տրամադրում