Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ «ԳԱԶՊՐՈՄ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԻՏԵՐԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԻՄՆԱԴԻՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ

9 սեպտեմբերի 1997 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 սեպտեմբերի 1997 թվականի N 373

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ «ԳԱԶՊՐՈՄ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԻՏԵՐԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԻՄՆԱԴԻՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության տարածքում բնական գազի օգտագործման ծավալներն ավելացնելու, գազատարների կառուցման և օգտագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսաստանյան բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության և երրորդ երկրներ դրանց մատակարարման գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ Մոսկվա քաղաքում 1997 թվականի օգոստոսի 30-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» բաժնետիրական ընկերության և «Իտերա» («ITERA» lnternational Energy, LLC») ընկերության միջև կնքված «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին հիմնադիր պայմանագրին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։