ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2010 թվականի N 973-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետի 2-րդ ենթակետի`
Լայնաշերտ հեռահաղորդակցության ցանցի ներդրման իրականացման նպատակով ստացված առաջարկությունները գնահատելու, մասնավոր ընկերությունների հետ բանակցելու և համապատասխան իրականացնող ընկերություն ընտրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. նոյեմբերի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
նոյեմբերի 16-ի N 973-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
Ս. Նիկոյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Ն. Երիցյան -ՀՀ էկոնոմիկայի նախարար
Տ. Դավթյան -ՀՀ ֆինանսների նախարար
Մ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Վ. Այվազյան - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Դ. Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Նազարյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Շաբոյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան