Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2010 թվականի N 1464-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Գրականության հրատարակում», «Ոչ պետական մամուլի հրատարակում», «Աջակցություն գրականության հրատարակմանը» և «Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում» ծրագրերով 2010 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին» N 262-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. աղյուսակի «2. Մշակութային ժառանգությունը ներկայացնող գրականություն» բաժնի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. աղյուսակի «3.1. Հայ պատմիչների և դասական գրողների հոբելյանական հրատարակություններ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.

« 7.1. Հեղինակային խումբ «Վ. Տերյան - 125. բանաստեղծություն» (ընտրանի) 8.0 500 2600 1300.0

».

գ. աղյուսակի «Էլեկտրոնային հրատարակումներ» բաժնի 7-րդ կետի 3-րդ սյունակում «Էդգար Հովհաննիսյան-80» բառերը փոխարինել «Ալեքսանդր Աճեմյան-85» բառերով:ուղղ.

2) որոշման N 3 հավելվածի`

ա. աղյուսակի «Գիտահանրամատչելի գրականություն» բաժնի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. աղյուսակի «Հուշագրություն և այլ գրականություն» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29-րդ կետով.

« 29. Պապիկյան Հովհաննես

Սահակյան Շուշանիկ «Լույս …» «Ամարաս» տպարան» ՓԲԸ 600.0

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. նոյեմբերի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։