«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 1997 թվականի N 423
քաղ. Երևան
1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՎԹԱՇԵՆ ԵՎ ՂԱԲԱՂԹԱՓԱ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 1997 թվականի օգոստոսի 31-ին Արագածոտնի մարզի Դավթաշեն և Ղաբաղթափա գյուղական համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 135096 դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 30-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ռ. Քոչարյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1997 թվականի
սեպտեմբերի 30-ի N 423 որոշման
Ն ա խ ա հ ա շ ի վ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ԵՎ անցկացման հետ
NN
ը/կ Ծախսերի անվանումը Գումարը (դրամ)
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և
քարտուղարի աշխատավարձ (2 մարդ, 8000 դրամ, 1 ամիս) 16000
2. Հրատարակչական ծախսեր 7000
3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր 7000
4. Տրանսպորտային ծախսեր 5000
5. Փոստ, հեռախոս, հեռագիր 3000
6. Գործուղման ծախսեր 9000
7. Գրասենյակային ծախսեր 3000
ընդամենը 50000
երկու համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերը 100000
ընտրողների ցուցակների մեքենագրում (637 ընտրող x 5 դրամ) 3185
քվեաթերթիկների տպագրում (637 ընտրող x 3 դրամ) 1911
ընդամենը 105096
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. Կարամանուկյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 1997 թվականի
սեպտեմբերի 30-ի N 423 որոշման
Ն ա խ ա հ ա շ ի վ
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ԵՎ անցկացման հետ
NN
ը/կ Ծախսերի անվանումը Գումարը (դրամ)
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի
և քարտուղարի աշխատավարձ 8000
2. Տրանսպորտային ծախսեր 5000
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1000
4. Գրասենյակային ծախսեր 1000
ընդամենը 15000
երկու տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերը 30000
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. Կարամանուկյան