Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2010 թվականի N 995-Ա

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին 2010 թվականի նոյեմբերի 18-19-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև «Ժամանակակից հայացք հարկմանը» խորագրով միջազգային գիտագործնական հարկային համաժողովին մասնակցելու համար:

2. Գ. Խաչատրյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. նոյեմբերի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։