Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՐՁԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-01-01-ից մինչև 1998-02-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-02-10Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

6 հոկտեմբեՐԻ 1997 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբեՐԻ 1997 թվականի N 429

քաղ. Երևան

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՐՁԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Բնակելի շենքերի ընդհանուր շահագործման սարքավորումների` վերելակների, խմելու ջրի բակային պոմպերի, և տարածքների լուսավորության համար ծախսվող էլեկտրաէներգիայի դիմաց վճարումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բնակելի շենքերի վերելակների և ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության համար ծախսված էլեկտրաէներգիայի վարձի վճարումը կատարում են նշված գույքի, սարքավորումների սեփականատերերը կամ նրանց կողմից լիազորված մարմինները:

2. Խմելու ջրի բակային պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի վարձի վճարումը կատարում են պոմպերի սեփականատերերը կամ դրանց օգտագործողները:

3. Նշված սարքավորումների ծախսած էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է էլեկտրաէներգիայի հաշվառքային սարքերի միջոցով, որոնց տեղադրման հետ կապված ծախսերը կատարում է սեփականատերը կամ նրա կողմից լիազորված մարմինը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։