Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

16 հոկտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 1997 թվականի N 441

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աշխատանքային ստաժով հաշվարկվող կենսաթոշակները բարձրացնելու միջոցով երկարատև աշխատանքային գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 1-ի «Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափի սահմանման մասին» N 5 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափը սահմանել`

մինչև 15 տարվա աշխատանքային ստաժի համար` 35 դրամ.

15-30 տարվա աշխատանքային ստաժի համար` 45 դրամ.

30 տարուց ավելի աշխատանքային ստաժի համար` 60 դրամ»:

2. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին` սույն որոշմանը համապատասխան ապահովել կենսաթոշակների վերահաշվարկումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։