Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ-ԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԴԻՄԱՑ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆԱԻՐԻՏ» ԳԱՁ» ՓԲԸ-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԳՐԱՎ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

22 հոկտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 1997 թվականի N 463

քաղ. Երևան

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆԱԻՐԻՏ» ԳԱՁ» ՓԲԸ-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԳՐԱՎ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվա քաղաքում կնքված պայմանագրի համաձայն Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 1997 թվականին տրամադրվող պետական վարկի դիմաց երաշխիքներ տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` եռօրյա ժամկետում «Նաիրիտ» ԳԱՁ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի պետական բաժնեմասի 10 տոկոսը հավաստագրի տեսքով տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` որպես Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 1997 թվականին տրամադրվող պետական վարկի վերադարձնելն ապահովող պետական երաշխիք:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` եռօրյա ժամկետում կազմել գրավի պարտավորության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Նաիրիտ» ԳԱՁ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի պետական բաժնեմասի 10 տոկոսի փոխանցման կարգի և պայմանների մասին արձանագրության նախագիծ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։