Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՍՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 28. Լիազորված պետական մարմինների իրավասությունները

գործել է մինչև 2011-05-21Բացել ARLIS-ում

Հոդված 28. Լիազորված պետական մարմինների իրավասությունները

1. Հարկային մարմինը սոցիալական վճարների ճշտությանն ուղղված դեպքերում օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ժամանակ հսկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ:

2. Լիազոր մարմինը`

1) սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկում, նշանակում և վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները.

2) գործատուի կողմից վարձու աշխատողներին նպաստների վճարման միջոցների անբավարարության դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում է գործատուի` վարձու աշխատողների նպաստների վճարմանն ուղղված միջոցները.

3) իր լիազորությունների շրջանակում գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից պահանջում է նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկում է նպաստներին վերաբերող բողոքները.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է ժամանակավոր անաշխատունակության նպաստներին վերաբերող տվյալները.

5) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։