Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 6. Նպաստների ֆինանսավորման աղբյուրները

գործել է մինչև 2011-05-21Բացել ARLIS-ում

Հոդված 6. Նպաստների ֆինանսավորման աղբյուրները

1. Սույն օրենքով սահմանված նպաստների ֆինանսավորման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները.

2) գործատուի միջոցները` սույն օրենքով սահմանված դեպքերում:

2. Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող երեք աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սույն օրենքի իմաստով աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան և ոչ աշխատանքային օրեր:

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, ինչպես նաև վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստը ամբողջությամբ վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է սոցիալական վճարներ կատարելու պարտավորությունից, ապա նպաստներն ամբողջությամբ վճարվում են գործատուի միջոցների հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։