Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԳՈՌԱՎԱՆ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

5 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 նոյեմբերի 1997 թվականի N 489

քաղ. Երևան

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԳՈՌԱՎԱՆ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Շիրակի մարզի Արևիկ, Արարատի մարզի Գոռավան և Կոտայքի մարզի Զորավան գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 222368 դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 5-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 489 ՈՐՈՇՄԱՆ

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN

ը/կ ԾԱԽՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԳՈՒՄԱՐԸ (ԴՐԱՄ)

1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս) 16000

2. Հրատարակչական ծախսեր 7000

3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր 7000

4. Տրանսպորտային ծախսեր 5000

5. Փոստ, հեռախոս, հեռագիր 3000

6. Գործուղման ծախսեր 9000

7. Գրասենյակային ծախսեր 3000

ընդամենը 50000

երեք համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերը 150000

Ընտրողների ցուցակների մեքենագրում (3421 ընտրող x 5 դրամ) 17105

Ընտրական քվեաթերթիկների տպագրում (3421 ընտրող x 3 դրամ) 10263

Ընդամենը 177368

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. Կարամանուկյան

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 489 ՈՐՈՇՄԱՆ

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN

ը/կ ԾԱԽՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԳՈՒՄԱՐԸ (ԴՐԱՄ)

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի աշխատավարձ 8000

2. Տրանսպորտային ծախսեր 5000

3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1000

4. Գրասենյակային ծախսեր 1000

ընդամենը 15000

Երեք տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերը 45000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. Կարամանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։