Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2007-01-17-ից մինչև 2009-08-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-08-21Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2001 թվականի N 205

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը ՓՈՓ. 24.02.03 N 70-Ա)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 449 որոշման 1-ին կետը և դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 13-ի N 449 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 830 որոշումը:

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թվականի

մարտի 14-ի N 205 որոշմամբ

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի

Ս. Տեր-Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Ս. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ռ. Մարկոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական

Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Տ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Գ. Ասլանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Թ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Թ. Գևորգյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Կ. Գևորգյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Երիցյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

Կ. Բեգլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության պետ

Ա. Թամրազյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մեթոդաբանական և տեղեկատվական վարչության պետի տեղակալ

Վ. Ջիլավյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետ

Թ. Տոնիկյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ

Ա. Ղազարյան - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն

Մ. Մարտիրոսյան - «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության տնօրենի տեղակալ

Բ. Սարգսյան - Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն

Ն. Հակոբյան - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ

Շ. Շուշանյան - «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության ատենապետուհի

Ռ. Լևոնյան - Հայ ավետարանչական ընկերության Հայաստանի ներկայացուցիչ

Ա. Եղիազարյան - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

Ս. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

(Կազմը փոփ. 27.06.01 N 472, փոփ., լրաց. 01.08.01 N 569, փոփ. 19.10.01 N 748, 26.02.02 N 90, 06.05.02 N 264, 01.07.02 N 416-Ա, 26.08.02 N 500-Ա, 22.11.02 N 681-Ա, խմբ. 24.02.03 N 70-Ա, փոփ. 20.01.04 N 27-Ա, 24.09.04 N 615-Ա, խմբ. 23.12.04 N 870-Ա, փոփ. 22.04.05 N 266-Ա, խմբ. 22.07.05 N 561-Ա, փոփ. 20.01.06 N 37-Ա, 08.09.06 N 662-Ա, 16.01.07 N 17-Ա)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։