ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
19 նոյեմբերի 2010 թ.
ք. Երևան N 402-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 19.11.2010թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Էյ Ընդ Թի Սիսթրզ» ՍՊԸ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0812 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Արմենիա Ռիելթի» ՍՊԸ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0726 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
● «Փի-էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(19.11.2010թ. հր. 402-Լ)
Հ/հ Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն),
իրավաբա-նական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցեն-զիան տալու ամսա-թիվը Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործու-նեության տեսակը Գործու-նեության իրակա-նացման վայրը Գործո-ղության ժամկետը Տեղեկություններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկու-թյուններ
1 «Էյ Ընդ Թի Սիսթրզ» ՍՊԸ Ք. Չարենցավան, Խանջյան 1 ԱԳ0812 04.11.08թ. 02809085 807 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկետ Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով
2 «Արմենիա Ռիելթի» ՍՊԸ Ք. Երևան, Անդրանիկի 86, բն. 21 ԱԳ0726 16.11.07թ. 01839824 035 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկետ Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով
3 «Փի-Էյջ-ՓԻ Փարթնըրզ» ՓԲԸ Ք. Երևան,
Ա. Մանուկյան 15ա ԱԳ0934 19.11.10թ. 01554985 929 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկետ Լիցենզիայի տրամադրում