Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 47 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-11-12-ից մինչև 1998-06-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-06-09Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

11 նոյեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 1997 թվականի N 501

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 47 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 31-ի «Պետական ձեռնարկությունների` բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացը կանոնակարգելու մասին» N 47 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 2-ի N 238, 1996 թվականի հոկտեմբերի 30-ի N 340, 1997 թվականի մայիսի 6-ի N 123 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կանոնակարգի 23-րդ կետում «տարբերության 50 % -ը, բանաձևի տեսքով`

(ԲՔԳ - ԱԿԲ) < 50/100 x (ԲՆՔ - ԱԿԲ)»

բառերը փոխարինել «տարբերության 25 տոկոսը, բանաձևի տեսքով`

(ԲՔԳ - ԱԿԲ) < 25/100 x (ԲՆՔ - ԱԿԲ)»

բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։