Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-12-08-ից մինչև 2004-05-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2004-05-08Բացել ARLIS-ում

040.0503.10.11.97

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

10 նոյեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 1997 թ. N 503

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գյուղական համայնքների բնակավայրերի սահմանագծի մեջ գտնվող հողերի կադաստրային գնահատման զուտ եկամուտ և կադաստրային գնահատման արժեք հաստատել տվյալ համայնքի համար սահմանված գյուղատնտեսական հողերի (ոռոգելի վարելահողերի, իսկ դրանց բացակայության դեպքում` անջրդի վարելահողերի) կադաստրային գնահատման զուտ եկամտի և կադաստրային գնահատման արժեքի միջին չափերը».

բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքների (Երևան քաղաքի) վարչական սահմաններում գտնվող այգեգործական (ամառանոցային) հողերի կադաստրային գնահատման զուտ եկամուտ և կադաստրային գնահատման արժեք հաստատել տվյալ համայնքի (Երևան քաղաքի համապատասխան թաղի) գյուղատնտեսական հողերի (ոռոգելի վարելահողերի, իսկ դրանց բացակայության դեպքում` անջրդի վարելահողերի) համար սահմանված կադաստրային գնահատման զուտ եկամտի և կադաստրային գնահատման արժեքի միջին չափերը»:

2. Հաստատել բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի և հողերի կադաստրային արժեքի հաշվարկման համար 1997 թվականին կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը 1994 թվականի նկատմամբ` 2,49:

3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` երկամսյա ժամկետում կատարել բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի և կադաստրային արժեքի վերագնահատում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։