Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1219-Ն ԵՎ N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2010 թվականի N 1552-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1219-Ն ԵՎ N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 3-րդ կետի «բ» ենթակետը «ռադիոիզոտոպային» բառից առաջ լրացնել «փակ» բառով, իսկ «μSv/ հ-ն» բառից հետո՝ «և ապահովված է աղբյուրի հերմետիկությունը.» բառերով.

2) 8-րդ կետի՝

ա. «ակտիվություն» հասկացության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«SI համակարգում ակտիվության միավորն է հակառակ վայրկյանը (c-.1), որը կոչվում է բեքքերել (Bq):»,

բ. «արգելակման ճառագայթում» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«արգելակման ճառագայթում` էլեկտրական դաշտում ցրման (արգելակման) հետևանքով լիցքավորված մասնիկի կողմից արձակված էլեկտրամագնիսական ճառագայթում.»,

գ. «դոզայի հզորություն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դոզայի հզորություն` ճառագայթման դոզան միավոր ժամանակում (վայրկյան, րոպե, ժամ).»,

դ. «դոզան օրգանում կամ հյուսվածքում» հասկացության մեջ

«DT = 1 ∫Ddm » բանաձևը փոխարինել

mT

«DT = 1 ∫Ddm» բանաձևով,

mT

mT

ե. «էներգիայի գծային հաղորդում» հասկացության վերջին նախադասության մեջ «0.16 J/m» թիվը փոխարինել «0.16 nJ/m» թվով,

զ. «կերմա» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կերմա (K)` նյութի տարրական ծավալում անուղղակի իոնացնող ճառագայթման ազդեցության հետևանքով առաջացած բոլոր լիցքավորված իոնացնող մասնիկների dEk սկզբնական կինետիկ էներգիաների գումարի հարաբերությունն այդ ծավալում գտնվող նյութի dm զանգվածին՝

K = dE k / dm

Կերմայի չափման միավորն է գրեյը (Gy)։

Կերման և կլանված դոզան հավասար են միմյանց այնքանով, որքանով հնարավոր է հասնել հավասարակշռության, և որքանով հնարավոր է անտեսել արգելակման հետևանքով առաջացած ճառագայթումն ու երկրորդական էլեկտրոնների վազքի ժամանակ առաջացած ֆոտոնների հոսքի թուլացումը:»,

է. «թույլատրելի խտություն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թույլատրելի խտություն`

1) ռադիոակտիվ իզոտոպի թույլատրելի ծավալային ակտիվությունը (անձնակազմի համար` արտադրական տարածքների աշխատանքային գոտու օդում (CLԱ), իսկ բնակչության համար` մթնոլորտում (CLԲ) հավասար է ռադիոակտիվ իզոտոպի տարեկան ներթափանցման սահմանի (ՏՆՍ) հարաբերությանն օդի այն V ծավալին, որի հետ օրացուցային տարվա ընթացքում օրգանիզմ է ներթափանցում տվյալ ռադիոակտիվ իզոտոպը`

CL.օդԱՑ ՏՆՍԱ/ VԱ, CL.օդԲ= ՏՆՍԲ/ VԲ։

Անձնակազմի համար` VԱ=2.4E+ 3m.3, բնակչության համար` Vբ=7.2 E+ 3m.3

2) խմելու ջրում (սննդում) ռադիոակտիվ իզոտոպի թույլատրելի խտությունը (CL.ջուրԲ) հավասար է թույլատրելի տարեկան ներթափանցման սահմանի (ՏՆՍ.ջուրԲ) հարաբերությանը ջրի (սննդի) այն MԲ զանգվածին, որի հետ օրացուցային տարվա ընթացքում օրգանիզմ է ներթափանցում տվյալ ռադիոակտիվ իզոտոպը` CL.ջուրԲ= ՏՆՍ.ջուրԲ/ MԲ:

Ջրի համար ընդունվում է MԲ = 800 kg.»,

ը. «ճառագայթային մոնիթորինգ» հասկացությունից հանել երկրորդ նախադասությունը,

թ. «ռադոնի .222Rn և .220Rn (Տորոն) ռադիոակտիվ իզոտոպների դուստր իզոտոպների համարժեք հավասարակշիռ ծավալային ակտիվություն» հասկացության մեջ «.210» թիվը փոխարինել «.218» թվով.

3) 9-րդ կետի «բ» ենթակետում «անհատական թույլատրելի դոզայի» բառերը փոխարինել «դոզայի սահմանի» բառերով.

4) 15-րդ և 31-րդ կետերում «համարժեք տարեկան դոզա» բառերը փոխարինել «տարեկան համարժեք դոզա» բառերով.

5) 15-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) «Բ» կատեգորիայի անձնակազմի համար դոզայի սահմանի հիմնական արժեքները հավասար են «Ա» կատեգորիայի անձնակազմի համար դոզայի սահմանի հիմնական արժեքների 1/4-ին.».

6) 19-րդ կետում «որտեղ` ՏՆՍ-ն և ԹԾԱ-ն շնչական գոտում» բառերը փոխարինել «որտեղ ՆՍԱ-ն և A-ն շնչական գոտում» բառերով.

7) 23-րդ կետից հանել «, որը չի դասվում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անձնակազմին,» բառերը.

8) 39-րդ կետում «0.2μSv/հ» թիվը փոխարինել «0.3μ Sv/հ» թվով.

9) 40-րդ կետի «ա» ենթակետում «ARn» բառը փոխարինել «ARa» բառով, իսկ «.222» թիվը՝ «.226» թվով.

10) 58-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «.114» թիվը փոխարինել «.144» թվով.

11) 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«63. Մեծաքանակ (1 տոննայից ավելի զանգվածով) ռադիոակտիվ նյութերի ազատման մակարդակները՝ ըստ դրանցում առկա ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվության, ներկայացված են N 27 աղյուսակում:».

12) N 1 աղյուսակը լրացնել հետևյալ պարբերությամբ.

« Tl-200 1 x10+01 1 x10+.06

Tl-201 1 x10+02 1 x10+.06

Tl-202 1 x10+02 1 x10+.06

Tl-204 1 x10+04 1 x10+.04

Pb-203 1 x10+02 1 x10+.06

Pb-210* 1 x10+01 1 x10+.04

Pb-212* 1 x10+01 1 x10+.05

Bi-206 1 x10+01 1 x10+.05

Bi-207 1 x10+01 1 x10+.06

Bi-210 1 x10+03 1 x10+.06

Bi-212* 1 x10+01 1 x10+.05

Po-203 1 x10+01 1 x10+.06

Po-205 1 x10+01 1 x10+.06

Po-207 1 x10+01 1 x10+.06

Po-210 1 x10+01 1 x10+.04

At-211 1 x10+03 1 x10+.07

Rn-220* 1 x10+04 1 x10+.07

Rn-222* 1 x10+01 1 x 10+08

Ra-223* 1 x10+02 1 x10+.05

Ra-224* 1 x10+01 1 x10+.05

Ra-225 1 x10+02 1 x10+.05

Ra-226* 1 x10+01 1 x10+.04

Ra-227 1 x10+02 1 x10+.06

Ra-228* 1 x10+01 1 x10+.05

Ac-228 1 x10+01 1 x10+.06

Th-226* 1 x10+03 1 x10+.07

Th-227 1 x10+01 1 x10+04

Th-228* 1 1 x10+04

Th-229* 1 1 x10+03

Th-230 1 1 x 10+04

Th-231 1 x 10+03 1 x10+.07

Th – բնական

(ներառյալ Тh-232) 1 1x10+03

Th-234* 1x10+03 1 x10+.05

Ра-230 1x10+01 1 x10+.06

Ра-231 1 1 x10+03

Ра-233 1x10+02 1 x10+.07

U-230* 1x10+01 1 x10+.05

U-231 1x10+02 1 x10+.07

U-232* 1 1 x10+03

U-233 1x10+01 1 x10+04

U-234 1x10+01 1 x10+04

».

13) N 18 աղյուսակի «Թոքերի լուսանցում միաֆոտոնային էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ (ՄԷՀՏ)» տողում «Նշանառված կոլոիդային լուծույթ» բառերը փոխարինել «Մարդկային ալբումին (մակրոագրեգատներում կամ միկրոսֆերաներում)» բառերով.

14) N 20 աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

« Պտուղ 0.1

».

15) N 25 աղյուսակի վերջին երկու «ՄԱՄ-6» և «ՄԱՄ-7» պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ՄԱՄ-8» և «ՄԱՄ-9» պարբերություններով.

« ՄԱՄ-8 1 kBq / կգ 0.1 kBq / կգ Սահմանափակել խմելու ջրի և տեղական արտադրության կաթի ու սննդամթերքի օգտագործումը` ելնելով դրանց մեջ I-131 ռադիոակտիվ իզոտոպի պարունակությունից:

Հաշվարկելիս ընդունված են եղել հետևյալ պայմանները՝

● գերակշռում է I-131 ռադիոակտիվ իզոտոպը, որը բնորոշ է ռեակտորի ակտիվ գոտու հալմամբ վթարից հետո անցած առաջին 15 օրվա համար,

● սննդամթերքն աղտոտված է մակերեսորեն, և հնարավոր է առանց նախնական լվացման դրա անմիջապես օգտագործումը:

ՄԱՄ-8-ը խորհուրդ է տրվում օգտագործել վթարից հետո անցած առաջին 30 օրվա ընթացքում, երբ կտրոհվեն կարճ կիսատրոհման պարբերությամբ տևողությամբ ռադիոակտիվ իզոտոպները:

ՄԱՄ-9 0.2 kBq / կգ 0.3 kBq / կգ Սահմանափակել խմելու ջրի և տեղական արտադրության կաթի ու սննդամթերքի օգտագործումը` ելնելով դրանց մեջ Cs-137 ռադիոակտիվ իզոտոպի պարունակությունից:

Հաշվարկելիս ընդունված են եղել հետևյալ պայմանները՝

● սննդամթերքն աղտոտված է մակերեսորեն, և հնարավոր է դրա անմիջապես օգտագործումը` առանց նախնական լվացման,

● ՄԱՄ-9-ը օգտագործել վթարից հետո անցած առաջին 30 օրվա ընթացքում:

».

16) N 26 աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 27 աղյուսակով.

«Աղյուսակ N 27. Մեծաքանակ (1 տոննայից ավելի զանգվածով) ռադիոակտիվ նյութերի ազատման մակարդակներն ըստ դրանցում առկա ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվության.

Ռադիոակտիվ իզոտոպը Ազատման մակարդակը՝ ըստ տեսակարար ակտիվության

(Bq/g) Ռադիոակտիվ իզոտոպը Ազատման մակարդակը՝ ըստ տեսակարար ակտիվության

(Bq/g)

1 2 3 4

K-40 10 Ni-63 100

Բնական ծագմամբ այլ ռադիոակտիվ իզոտոպներ 1 Ni-65 10*

H-3 100 Cս-64 100*

B-7 10 Zn-65 0.1

C-14 1 Zn-69 1000*

F-18 10* Zn-69m 10*

Na-22 0.1 Ga-72 10*

Na-24 1* Ge-71 10000

Si-31 1000* As-73 1000

P-32 1000 As-74 10*

P-33 1000 As-76 10*

S-35 100 As-77 1000

Cl-36 1 Se-75 1

Cl-38 10* Br-82 1

K-42 100 Rb-86 100

K-43 10* Sr-85 1

Ca-45 100 Sr-85m 100*

Ca-47 10 Sr-87m 100*

SC-46 100 Sr-89 1000

Sc-47 10 Sr-90 1

Sc-48 1 Sr-91 10*

V-48 1 Sr-92 10*

Cr-51 1 Y-90 1000

Mn-51 10* Y-91 100

Mn-52 1 Y-91m 100*

Mn-52m 10* Y-92 100*

Mn-53 100 Y-93 100*

Mn-54 0.1 Zr-93 10*

Mn-56 10* Zr-95 1

Fe-52 10* Zr-97 10*

Fe-55 1000 Nb-93m 10

Fe-59 1 Nb-94 0.1

Co-55 10* Nb-95 1

Co-56 0.1 Nb-97 10*

Co-57 1 Nb-98 10*

Co-58 1 Mo-90 10*

Co-58m 10000* Mo-93 10

Co-60 0.1 Mo-99 10

Co-60m 1000* Mo-101 10*

Co-61 100* Tc-96 1

Co-62m 10* Tc-96m 1000*

Ni-59 100 I-133 10*

Tc-97 10 I-134 10*

Tc-97m 100 I-135 10*

Tc-99 1 Cs-129 10

Tc-99m 100* Cs-131 1000

Rս-97 10 Cs-132 10

Ru-103 1 Cs-134 0.1

Ru-105 10* Cs-134m 1000*

Ru-106 0.1 Cs-135 100

Rh-103m 10000* Cs-136 1

Rh-105 100 Cs-137 0.1

Pd-103 1000 Cs-138 10*

Pd-109 100 Ba-131 10

Ag-105 1 Ba-140 1

Ag-110m 0.1 La-140 1

Ag-111 100 Ce-139 1

Cd-109 1 Ce-141 100

Cd-115 10 Ce-143 10

Cd-115m 100 Ce-144 10

In-111 10 Pr-142 100 *

In-113m 100* Pr-143 1000

In-114m 10 Nd-147 100

In-115m 100* Nd-149 100 *

Sn-113 1 Pm-147 1000

Sn-125 10 Pm-149 1000

Sb-122 10 Sm-151 1000

Sb-124 1 Sm-153 100

Sb-125 0.1 Eս-152 0.1

Te-123m 1 Eս-152m 100

Te-125m 1000 Eս-154 0.1

Te-127 1000 Eս-155 1

Te-127m 10 Gd-153 10

Te-129 100 Gd-159 100 *

Te-129m 10* Tb-160 1

Te-131 100* Dy-165 1000 *

Te-131m 10 Dy-166 100

Te-132 1 Ho-166 100

Te-133 10* Er-169 1000

Te-133m 10* Er-171 100 *

Te-134 10* Tm-170 100

I-123 100 Tm-171 1000

I-125 100 Yb-175 100

I-126 10 Լս-177 100

I-129 0.01 Hf-181 1

I-130 10* Ta-182 0.1

I-131 10 W-181 10

I-132 10* Pս-237 100

Ir-192 1 Pս-238 0.1

Ir-194 100 * Pս-239 0.1

Pt-191 10 Pս-240 0.1

Pt-193m 1000 Pս-241 10

Pt-197 1000 * Pս-242 0.1

Pt-197m 100 * Pս-243 1000 *

Au-198 10 Pս-244 0.1

Au-199 100 Am-241 0.1

Hg-197 100 Am-242 1000

Hg-197m 100 Am-242m 0.1

Hg-203 10 Am-243 0.1

Tl-200 10 Cm-242 10

Tl-201 100 Cm-243 1

Tl-202 10 Cm-244 1

Tl-204 1 Cm-245 0.1

Pb-203 10 Cm-246 0.1

Bi-206 1 Cm-247 0.1

Bi-207 0.1 Cm-248 0.1

Po-203 10 * Bk-249 100

Po-205 10 * Cf-246 1000

Po-207 10 * Cf-248 1

At-211 1000 Cf-249 0.1

Ra-225 10 Cf-250 1

Ra-227 100 Cf-251 0.1

Th-226 1000 Cf-252 1

Th-229 0.1 Cf-253 100

Pa-230 10 Cf-254 1

Pa-233 10 Es-253 100

U-230 10 Es-254 0.1

U-231 100 Es-254m 10

U-232 0.1 Fm-254 10000 *

U-233 1 Fm-255 100 *

U-236 10

U-237 100

U-239 100 *

U-240 100 *

Np-237 1

Np-239 100

Np-240 10 *

Pu-234 100 *

Pu-235 100 *

Pu-236 1

*- ռադիոակտիվ իզոտոպների կիսատրոհման պարբերությունը 1 օրվանից քիչ է

ա) եթե կա բնական ռադիոակտիվ իզոտոպների խառնուրդ, ապա յուրաքանչյուր առանձին ռադիոակտիվ իզոտոպի համար տեսակարար ակտիվությունը պետք է փոքր լինի աղյուսակում ներկայացված արժեքից,

բ) արհեստական ծագմամբ ռադիոակտիվ իզոտոպների խառնուրդի դեպքում պետք է պահպանվի հետևյալ բանաձևի պահանջը՝

n

∑ i=1 ci ≤1,

(activity concentration) i

որտեղ`

Ci-ն խառնուրդում i-րդ ռադիոակտիվ իզոտոպի տեսակարար ակտիվությունն է. Bq/g

(activity concentration)i- i-րդ ռադիոակտիվ իզոտոպի թույլատրելի տեսակարար ակտիվությունն է. Bq/g

n-ը ռադիոակտիվ իզոտոպների թիվն է»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 3-րդ կետի «բ» ենթակետը «շահագործումից հանում» բառերից հետո լրացնել «(գերեզմանոցների համար` փակում.)» բառերով.

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«հսկման գոտի` ճառագայթային անվտանգության ապահովման նպատակով սահմանված գոտի, որը նախատեսված է այդ գոտու տարածք մարդկանց մուտքի հսկողության, բնականոն աշխատանքային ռեժիմում` այդ գոտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման դոզաների հսկողության և ռադիոակտիվ աղտոտվածության տարածման կանխարգելման, վթարային ռեժիմներում` հնարավոր ճառագայթահարման կանխարգելման կամ սահմանափակման համար:».

3) 7-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) առաջին դասի (բարձր ռիսկի) աղբյուրներ,

բ) երկրորդ դասի (միջին ռիսկի) աղբյուրներ,

գ) երրորդ դասի (ցածր ռիսկի) աղբյուրներ:».

4) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի դասը պետք է որոշվի դրա նախագծման փուլում և համաձայնեցվի կարգավորող մարմնի հետ:».

5) 22-րդ կետի «ե» ենթակետից հանել «նշված կլինի» բառերը.

6) 23-րդ կետի «գ» ենթակետում «անոդային լարման էներգիան և (կամ) հոսքի խտությունը, սարքի հզորությունը և այլն» բառերը փոխարինել «գեներացվող ճառագայթման էներգիան և ինտենսիվությունը և (կամ) անոդային լարումը, հոսանքի ուժը, հզորությունը և այլն» բառերով.

7) 26-րդ կետի N 1 աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետերով.

«1) աղյուսակում ներկայացված են օբյեկտում առկա անթրոպոգեն ճառագայթման աղբյուրներից ճառագայթահարման համարժեք դոզայի հզորությունները:».

2) համարժեք դոզայի չափվող մեծություններից արդյունարար դոզայի անցումը պետք է իրականացվի համաձայն կարգավորող մարմնի կողմից հաստատված ուղեցույցի:».

8) 32-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել՝

ա. «պահարանների, կոնտեյներների, փաթեթների, ապարատների, շարժական սարքերի, տրանսպորտային միջոցների» բառերը,

բ. «սենքերում» բառը փոխարինել «շենքերում» բառով.

9) 40-րդ կետի առաջին նախադասությունից հանել «, որը համաձայնեցվում է կարգավորող մարմնի հետ» բառերը.

10) 48-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Միջուկային նյութեր պարունակող ռադիոիզոտոպային աղբյուրների պահեստավորման ժամանակ պետք է ապահովված լինի միջուկային անվտանգությունը:».

11) 54-րդ կետի առաջին պարբերությունում «մանրամասն նախագիծը» բառերը փոխարինել «ծրագիրը» բառով.

12) 54-րդ կետի երկրորդ պարբերությունում, 55-րդ և 56-րդ կետերում «նախագիծը» բառը փոխարինել «ծրագիրը» բառով.

13) 55-րդ կետում «դուրս բերման» բառը փոխարինել «հանման» բառով.

14) 75-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում «103 Bq», «105 Bq» և «108 Bq» թվերը համապատասխանաբար փոխարինել «10.3 Bq», «10.5 Bq» և «10.8 Bq» թվերով.

15) 77-րդ կետի 7-րդ տողում «նվազագույն նշանակալից ակտիվությունն է» բառերը փոխարինել «ըստ ակտիվության ազատման մակարդակն է» բառերով.

16) 77-րդ կետի վերջին տողում «պաշտպանության» բառը փոխարինել «անվտանգության» բառով.

17) 131-րդ կետի առաջին նախադասությունը «գերազանցում է» բառերից հետո լրացնել «սույն կանոնների 129-րդ կետում նշված արժեքները և» բառերով.

18) 132-րդ կետում «145-149» թվերը փոխարինել «127-131» թվերով.

19) N 3 աղյուսակի 2-րդ կետից հանել «թույլատրելի» բառը.

20) 137-րդ կետի երրորդ պարբերության «ա» և «բ» կետերում «ճառագայթման աղբյուրների» բառերը փոխարինել «ռադիոակտիվ իզոտոպների» բառերով.

21) 157-րդ կետում, 161-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում «գրանցումը» բառը փոխարինել «չափումը» բառով.

22) 158-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մոնիթորինգը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

23) 161-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման մոնիթորինգի պարբերականությունը սահմանվում է կարգավորող մարմնի կողմից:».

24) 162-րդ կետի «ա» ենթակետում «օբյեկտում» բառը փոխարինել «օբյեկտի հսկման գոտում» բառերով.

25) 164-րդ կետում «փոփոխման» բառը փոխարինել «վատթարացման» բառով.

26) 165-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասությունից հանել «ամենօրյա և ամենամյա» բառերը, իսկ «դոզիմետրիկ մոնիթորինգի» բառերը փոխարինել «մասնագիտական ճառագայթահարման դոզաների» բառերով.

27) 165-րդ կետի առաջին պարբերությունում՝

ա. առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Անհրաժեշտ է գրանցել տարեկան համարժեք և արդյունարար դոզաները, վերջին 5 տարվա ստացած արդյունարար դոզան և գումարային կուտակված դոզան:»,

բ. երկրորդ նախադասությունում «մոնիթորինգի տվյալները» բառերը փոխարինել «համարժեք դոզաները» բառերով,

գ. երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անձնակազմի մասնագիտական ճառագայթահարման համարժեք դոզաների մասին տվյալները պետք է պահվեն առնվազն 50 տարի:».

28) N 6 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ.

«Աղյուսակ N 6. Գեներացնող ճառագայթման աղբյուրների դասակարգումն ըստ ռիսկի աստիճանի

Գեներացնող ճառագայթման աղբյուրը Անոդային լարումը կամ արձակվող

մասնիկների առավելագույն էներգիան Աղբյուրի դասը

Ռենտգենյան ախտորոշիչ, թերապևտիկ կամ այլ

նշանակության սարքեր 150 KV-ից ավելի 1

Ռենտգենյան ախտորոշիչ, թերապևտիկ կամ այլ նշանակության սարքեր 70 KV-150 KV 2

Ռենտգենյան ախտորոշիչ կամ այլ նշանակության սարքեր 70 KV-ից պակաս 3

Լիցքավորված մասնիկների արագացուցիչ 1000 KeV-ից ավելի 1

Լիցքավորված մասնիկների արագացուցիչ 50 Kev-1000 KeV 2

Լիցքավորված մասնիկների արագացուցիչ 50 Kev-ից պակաս 3

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։